Արևմտյան Հայաստանի պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդ

  • by Western Armenia, 27 Սեպտեմբերի, 2022 in Պաշտոնական
118 դիտում

Աշխատանքային այցով Արևելյան Հայաստան ժամանած, Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանը պատվիրակության կազմով նախագահ Արմենակ Աբրահամյանի հետ այցելեց Հայերի դեմ իրագործված ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի առջև՝ ոգեկոչելով 1,5 միլլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Նարնք  նաև շրջայց կատարեցին Հայերի դեմ իրագործված ցեղասպանության  թանգարանում, որի ավարտին Տիկին Մարգոսյանը  գրառում կատաևեց նաև թանգարանի հուշամատյանում։

Տիկին Մարգոսյանը՝ ով ղեկավարում է Արևմտյան Հայաստանի դիվանագիտական ճակատը, վստահեցնում է, որ իրենց կողմից կատարված քայլերի արդյունքում այսօր Արևմտյան Հայաստանը հայտնի է դիվանագիտական շրջանակներում և շատ կարճ ժամանակ հետո, պետությունների հետ կսկվեն մի շարք փոխգործակցություններ։ 

Կարևորելով Ծիծեռնակաբերդ այցելությունը, տիկին Մարկոսյանը  նշեց, որ  շարունակում են պահանջատիրության և հատուցման  համար պայքարը, որը վերջնականապես պսակվելու է հաջողությամբ։

https://youtu.be/3dGnrmh-q_U