Մենք շատ ուրախ ենք կիսելու Ձեզ հետ մեր բարձրագույն քաղաքակրթության բնական և պատմամշակութային  արժեքներով. Արևմտյան Հայաստանի ԱԳՆ Լիդիա Մարկոսյան

  • by Western Armenia, 07 Դեկտեմբերի, 2023 in Պաշտոնական
91 դիտում

Մոնտեվիդեո քաղաքում  Արևմտյան Հայաստանի ժառանգությունը ցուցահանդեսի կապակցությամբ Արևմտյան Հայաստանի ԱԳՆ Լիդիա Մարկոսյանը հայտարարություն է տարածել․

Բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության ծրագրի  շարքում է եղել նաև տարածքների զավթումն ու  անօրինական  կերպով հայ ժողովրդի հարստությունների և  պատմամշակութային ժառանգության յուրացումը։ Արևմտյան Հայաստանում կան հայկական եկեղեցիներ, որոնք վերածվել են մզկիթի, ինչպես,օրինակ , Այնթեբ քաղաքում գտնվող հայկական եկեղեցին, որն այսօր վերածվել է մզկիթի, ինչպես նաև Դարոինքի հայկական վանական համալիրը, որը նույնպես վերածվել է մզկիթի։ 

Եվ ,վերջապես, այս ցուցահանդեսը ,որը նվիրված է Արևմտյան Հայաստանի ժառանգությանը, չէր կարող չանդրադառնալ հայկական պատմամշակութային  ամրոցներին, որոնց ավերակներն անգամ վկայում են հայ Արքաների վաղեմի հզորության և հարստության մասին։ Առաջինը կարող ենք նշել Տիգրանակերտի ամրոցը , որը մ. թ. ա . 1 հազարամյակում Հայաստանի 12 մայրաքաղաքներից առաջինն էր, և Անին, որը Մեծ  Հայքի  վերջին մայրաքաղաքն էր։ 

Այս ծրագիրը ընդգրկուն է, և Մենք շատ ուրախ ենք կիսելու Ձեզ հետ մեր բարձրագույն քաղաքակրթության բնական և պատմամշակութային  արժեքներով։

Շնորհակալություն 

Լիդիա Մարկոսյան, Արևմտյան Հայաստանի ԱԳՆ