Նախագահ Արայիկ Հարությունյան պարգևատրեց «Մարտական Խաչ» I-ին աստիճանի շքանշանով Հովսեփ Հովսեփյանին

  • by Éditeur, 30 Օգոստոսի, 2020 in Ազգային Խորհուրդ
486 դիտում
Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայրենիքին մատուցած նշանակալի ծառույությունների, Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար, սփյուռքահայ հրամանատար Հովսեփ Հովսեփի Հովսեփյանը, Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի N155-L հրամանագրով պարգևատրեց «Մարտական Խաչ» I-ին աստիճանի շքանշանով: Հովսեփ Հովսեփյանը իր ողջ գիտակից կյանքը, դեռ վաղ պատանեկությունից, դրել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ազատագրման ու անկախության և Հայաստանի անկախ Հանրապետության համար մղվող պայքարի զոհասեղանին: Թե՛ սփյուռքում(?), թե՛ Արցախում ու Հայաստանում նա ճանաչված է, որպես ինքնազոհ, արդար, ազնիվ, անաչառ, բացառիկ արիությամբ և փայլուն գիտակցությամբ օժտված հրամանատար: Արցախի հերոսներ՝ Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի հետ միասին եղել է «Ազատագրական Բանակ» զորամիավորման համահիմնադիր: Եղել է Մահապարտների «Արծիվ 1» գումարտակի հրամանատար, իսկ 1993թ. ապրիլին ղեկավարել է Քարվաճառի ազատագրման օպերացիան: Նա հսկայական ավանդ ունի հետպատերազմյան տարիներին, լինելով հանրապետության տարբեր զորագնդերի և զորամասերի հրամանատար ՝ Հայոց բանակի կազմավորման և կայացման ակունքներում: Ընտանիքի լավ հայր է և ամուսին: Փա՜ռք ու պատիվ մեր հերոսներին: Աստված պահապան, զորավիկ և ապավեն ձեզ, տղե՜րք: