Ժնևում տեղի ունեցած բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի 17-րդ նիստին Բաքվի ներկայացուցիչը պատասխանել է Արեւմտյան Հայաստանի պատվիրակությանը։
Նրա խոսքով՝ Արևմտյան Հայաստանի հայեր կոչվող կառույցն իբր շարունակաբար չարաշահում է այս կարևոր հարթակը՝ քաղաքական նպատակների համար՝ աջակցելով ապօրինի օկուպացիային և անջատողականությանը, ինչը բացարձակապես անընդունելի է։
Արեւմտյան Հայաստանին անվանում է անհայտ կառույց ու նշում, որ այդ կառույցը ներկայացնող անձն իբր օգտագործում է հարթակն իրենց երկրի դեմ՝ տարածելով ապատեղեկատվական զրպարտիչ հայտարարություններ։
Շարունակելով ելույթն ասել է, որ ո՛չ այս կառույցը, ո՛չ էլ հայտարարությունը ոչ մի կապ չունեն բնիկ ժողովուրդների հետ:
Կասկածի տակ է դնում այն, որ ԱՀՀ Նախագահ Լիտիա Մարկոսեանը եւ ԱՀՀ ԱԽ Նախագահ Արմենակ Աբրահամեանն Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչներ են։ Պնդում է, թե իբրեւ օտարերկրյա գործակալներ են սփյուռքահայերի կողմից, ովքեր խաթարում են խաղաղության օրակարգի կառուցումը տարածաշրջանում։
Բաքվի ներկայացուցչի խոսքով՝ Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված ադրբեջանի ինքնավար տարածք է, իսկ ադրբեջանի տարածքի նկատմամբ գոյություն չունեցող աշխարհագրական անվանումների օգտագործումը կասկածի տակ է դնում նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն, որը հակասում է ՄԱԿ֊ի կանոնադրությանը։
Բաքուն վստահեցնում է, որ ունի բազմամշակութային և բազմազգ հասարակություն և կիրառում է հավասար իրավունքներ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ովքեր ապրում են իրենց տարածաշրջանում։
Բռնապետական երկրի ներկայացուցիչը հորդորում է գիտաժողովի մասնակիցներին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից, որոնք հակասում են ՄԱԿ֊ի կանոնադրությանը և խախտում միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները։
Իսկ վերջում անհեթեթ խոսքով ավարտել է ելույթը՝ նշելով, որ թե իբրեւ բնիկ ադրբեջանցիները զրկվել են իրենց նախնիների հողերից և ունեցվածքից՝ էթնիկ զտումների պատճառով եւ որ ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող պապենական հողեր վերադառնալու անկարողությունն անարդարացի է, որը պետք է լուծվի մարդու իրավունքների մեխանիզմի և բարձրագույն մարմինների միջոցով։
