Ալմա-Աթայի հռչակագիրը իրավական ուժ չունի․ Արմենակ Աբրահամեան

  • by Western Armenia, 02 Մայիսի, 2024 in Ազգային Խորհուրդ
56 դիտում

Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի  նախագահ ՝ Արմենակ Աբրահամեանը հարցազրույց է ունեցել՝ Western Armenia TV-ի թղթակացի հետ: Հարցազրույցի ընթացքում  Արմենակ Աբրահամեանը  խոսել է արցախցիների իրավունքների, բնիկության և Արևմտյան Հայաստանի մարտահրավերների մասին։ Արմենակ Աբրահամեանն իր ծավալած գործունեության մասին խոսելիս նշել է, որ իր  հիմնական խնդիրն է համարում  բոլոր առումներով պաշտպանել բնիկ հայ ազգի  իրավունքները:

Հարցին՝ թ՞ե ինչ է նշանակում լինել բնիկ,  Արմենակ Աբրահամեանն պատասխանեց, որ  հիմնական  ոլորտները՝ մարդու իրավունքներն են, ներառյալ՝ Արևմտյան Հայաստանու՝մ Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության հարցը, ինչպես նաև բնիկ հայ ազգի մշակույթի, լեզվի և մտավոր սեփականության պաշտպանության արդյունավետ հարցը:

Խոսելով Ալմա Աթայի հռչակագրից՝ Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդի նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ԱՊՀ ստեղծման վերաբերյալ փաստաթղթերը, ներառյալ 1991թ. դեկտեմբերի 21-ի՝ Ալմա Աթայի հռչակագիրը, միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ կերպ չեն կարող դիտվել որպես համաձայնություն առ այն, որ որոշ տարածքներ ադրբեջանական են։

Հարցազրույցը առկա է՝ Western Armenia TV-ի յութուբյան էջում։