Հուլիսի 19-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը հանդիպել է հայերի դեմ կատարված ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (Հայոց հիշողության ազգային կենտրոն) տնօրեն Էդիտա Գզոյանի հետ։
Հանդիպումը պատվիրակությանը թույլ է տվել ավելի լավ հասկանալ հայերի դեմ կատարված ցեղասպանության և Արցախի բնիկ բնակչության էթնիկ զտումների հետ կապված խնդիրները։
ԱՀՀ Ազգային խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Իսկ հուշահամալիրի մոտ պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
