Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Լիտիա Մարկոսեանն էլ նախ եւ առաջ շնորհակալություն է հայտնել Medpa-ի մարմնին, որը շարունակում է իր արժանապատիվ աշխատանքը, հրավիրելով բնիկ ժողովուրդներին տեղեկացնելու իրենց իրավիճակի մասին՝ կապված իրենց առջեւ ծառացած կոպիտ խախտումներին եւ նպաստելու ավելի լավ ապագայի համար պայմաններ ստեղծելու մեխանիզմների որոնմանը։
Շեշտել է՝ խաղաղության ձայնը բարձրացնելու համար անհրաժեշտ է երկխոսություն, մասնավորապես, Մարդու իրավունքների խորհրդում, որպեսզի վերահաստատվի, որ խաղաղության պայմանները գոյություն ունեն և ամրագրված են միջազգային խաղաղության պայմանագրերում, որոնք պետք է կիրառվեն՝ պատերազմների և շարունակական ցեղասպանությունների դեպքում։
Շարունակելով խոսքը Լիտիա Մարկոսեանն ասել է, որ բնիկ ժողովուրդները պետք է անցնեն նոր փուլ և լիարժեքորեն մասնակցեն քննարկումներին, բանաձևերին, որոշումներին, քանի որ քննարկվող խնդիրները ուղղակիորեն վերաբերում են նրանց, և նրանց ներդրման լույսի ներքո հնարավոր է գտնել փոխզիջումային լուծումներ։
«ՄԱԿ-ի համակարգում բնիկ ժողովուրդների մասնակցության ամրապնդման ջատագովությունը կենսական նշանակություն ունի ընդհանուր բարօրության համար, երբ նրանց գոյության ժխտումը, լեզվի գոյության ժխտումը, խտրականությունը, ռասիզմը, նրանց բնակչության սպանությունը նրանց առօրյան է»,- ասել է նա ու հավելել, որ այս մարդկային նվաստացումը պետք է շտկվի ՄԱԿ-ի ամենաբարձր շրջանակներում:
Լիտիա Մարկոսեանը ընդգծել է 1987թ. հունիսին ընդունված Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որը նշում է, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ մի հատուցման մեխանիզմի իրավունք չունի և չի կարող ներկայացնել ոչ մի քաղաքական, իրավական կամ նյութական պահանջ իր դահճին։
«Սա ամենափոքրն բանն է, որ մենք կարող ենք անել այն ազգերի համար, որոնք դարձել են որբ ազգեր, և որոնց սերունդները ներկա են այստեղ՝ լսելու իրենց նախնիների աղաղակը, որոնք տեղահանվել եւ բնաջնջվե են»,- ամփոփելով խոսքը նշել է Լիտիա Մարկոսեանը։
