Այսօր Արևմտյան Հայաստանի բանակի օրն է

  • by Western Armenia, 15 Նոյեմբերի, 2023 in Ազգային Խորհուրդ
92 դիտում

Այսօր ՝ նոյեմբերի 15-ին  Արևմտյան Հայաստանի բանակի օրն է։

1916թ. նոյեմբերի 15-ի ՝ Ֆրանսիական կառավարությունը որոշում է, որ

 Հայկական լեգեոնը ղեկավարվելու էր ֆրանսիական սպաների կողմից, բայց որպես օժանդակ զորամաս, ֆրանսիական բանակի մաս չէր կազմելու: Հայ մարտիկները կռվելու էին միայն թուրքերի դեմ եւ Կիլիկիայի տարածքում: Արեւմտահայության բեկորներին չվտանգելու նպատակով լեգեոնն անվանվեց ոչ թե «Հայկական», այլ «Արեւելյան»:

 Լեգեոնին անդամագրվեցին նաեւ Առաջին աշխարհամարտի բովով անցած բազմաթիվ մարտիկներ, թուրքական բանակից հայ գերիներ ու դասալիքներ, ինչպես նաեւ մինչ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից փրկվելու համար ԱՄՆ պանդխտած արեւմտահայ երիտասարդներ: Երկար զինավարժանքներից հետո, 1918-ի գարնանը, շուրջ 4000 հայ եւ 1000 արաբ կամավորներից կազմված լեգեոնի երկու գումարտակները մեկնեցին Պաղեստինյան ճակատ եւ սեպտեմբերի 14-ի գիշերը տեղաբաշխվեցին առաջին գծում: Արարայի (Ռաֆաթի) բարձունքներն անվանում էին «Թուրքերի երկրորդ Դարդանել»: Այն ողջ ռազմաճակատի ամենաանառիկ հատվածն էր, որն անգլիական մեծաքանակ զորքերը դեպի հյուսիս առաջանալու համար 1918-ի մարտ-ապրիլ ամիսներին երեք անգամ ապարդյուն փորձել էին գրավել: Առանց Արարայի գրավման անհնար էր սկսել դաշնակիցների ընդհանուր հարձակումը, որի հաջող ելքի դեպքում ազատագրվում էին Լիբանանը, Սիրիան ու նաեւ՝ Կիլիկիան: