Առաջարկություններ Մարդու իրավունքների խորհրդին ներկայացնելու եւ հաստատելու համար. Կետ 11

  • by Editbeglari, 15 Հուլիսի, 2024 in Ազգային Խորհուրդ
257 դիտում

Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի իրավունքների համատեքստում արդիական է բանակցություններ սկսել տարածաշրջանում կայուն խաղաղության համար, հիմնված միջազգային իրավունքի վրա, որով 1920 թվականին ճանաչվել է հայկական պետությունը, որի իրավահաջորդն էլ հանդիսանում է Արևմտյան Հայաստանը։ Այս մասին Ժնեւում ասել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Լիտիա Մարկոսեանը։

Նրա խոսքով՝ չնայած այս հանգամանքին, 104 տարի Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը շարունակում է ենթարկվել թուրքական զինված ուժերի կողմից Արևմտյան Հայաստանի, իսկ 1921 թվականից ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածքների անօրինական օկուպացիայի, ինչը հանգեցրել է փուլային ծրագրերով ցեղասպանության շարունակությանը, որը դեմ է միջազգային իրավունքին։

«Անկախ ամեն ինչից, Արեւմտյան Հայաստանի մեր ազգային վերականգնման մեխանիզմները գործում են՝ ըստ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի, ինչի արդյունքում ձեւավորվել է մեր բնիկ պետությունը եւ նրա կառույցները՝ կառավարությունն ու խորհրդարանը»,- ընդծել է նա:

Լիտիա Մարկոսեանը նշել է, որ իրեն տրված մանդատի շրջանակներում, մարդու իրավունքների խորհրդին խնդրել է քննարկումների մեջ ընդգրկել միջազգային իրավունքի անհամաձայնությամբ հայկական տարածքների օկուպացման հարցը եվ հետեւաբար ՄԱԿ-ի ֆորումներում պայմանագրերի պահպանումը:

Անցյալ տարի ներկայացված այս խնդրանքին Նախագահն ավելացրել է իրավաբանական ամբողջական փաթեթը, ներառյալ Նախագահ Վուդրո Վիլսոնի որոշումը, որում հստակ նշված է Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի միջև միջազգային սահմանը և գործել հօգուտ խաղաղ բանակցությունների Սևրի դաշնագրի 92-րդ հոդվածով։

Շարունակում է՝ այս խնդրանքն այլ բան չէ, քան Սևրի դաշնագրի ամբողջական կիրառման անհրաժեշտությունը, քանի որ այդ դաշնագրի հոդվածները կիրառվել են բոլոր մասնակից երկրների համար բացառությամբ Հայաստանի: 

«Այս առիթով հիշեցնում եմ, որ Պաղեստինը, որը նույնպես դիտորդ պետություն է ՄԱԿ-ում, հիմնավորում է իր իրավունքները Սևրի պայմանագրի հիման վրա: Հիշեցնում եմ նաև, որ բազմաթիվ պետություններ, այդ թվում Սիրիան, Իրաքը կամ Սաուդյան Արաբիան (Հիջազ), որոնք եվս ՄԱԿ-ի անդամ պետություններ են, հիմնավորում են իրենց իրավունքները Սևրի դաշնագրի հիման վրա»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ Սևրի դաշնագրի կիրառումը մեր նկատմամբ պետք է վերականգնվի, քանի որ այդ միջազգային խաղաղության պայմանագիրն իրենից ներկայացնում է հայերի դեմ իրականացված ցեղասպանության վնասի հատուցման հետագա գործողություն: Մեր մարդկության արժանապատվությունը կախված է միջազգային իրավունքի կիրառումից առանց որի կայուն խաղաղություն չի կարող լինել այս տարածաշրջանում: