Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի պատվիրակության մասնակցությամբ հանդիպում՝ WIPO-ում

  • by Editbeglari, 18 Հուլիսի, 2024 in Ազգային Խորհուրդ
265 դիտում

2024 թվականի հուլիսի 11-ին WIPO-ում տեղի է ունեցել հանդիպում բնիկ կազմակերպությունների մասնակցությամբ,  որտեղ Արևմտյան Հայաստանը ներկայացրել են Նախագահ Արմենակ Աբրահամեանը և պատվիրակ Վարդան Սիմոնյանը: 

Հանդիպումը, WIPO-ի (OMPI) Գլխավոր տնօրենի հովանու ներքո, վերաբերում էր մտավոր սեփականության պաշտպանության  համաշխարհային հիմնական կազմակերպություններին և Արևմտյան Հայաստանին:

Հանդիպման նպատակն էր թույլ տալ բոլորին արտահայտվել նախորդ ամսում պայմանագրի ստորագրումից հետո և հնարավորության դեպքում փարատել կասկածները: Նախագահ Արմենակ Աբրահամեանը երեք հարց է բարձրացրել: Ներկայացնում ենք ստորեւ․

1.Ինչ վերաբերում է գենետիկական ռեսուրսների սեփականատերերին, ապա մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի 26-րդ հոդվածը հաշվի չի առնվել։

2.Հոդված 4-ի վերաբերյալ. պայմանավորվող կողմը չպետք է պարտադրի սույն պայմանագրի պարտավորությունները՝ կապված արտոնագրային հայտերի հետ, որոնք ներկայացված են մինչև սույն պայմանագրի ուժի մեջ մտնելն այդ կողմի նկատմամբ, առանց վնասելու առկա ազգային օրենսդրության դրույթները, որոնք կիրառվում են այդ արտոնագրային դիմումների համար: Արդյոք հնարավոր կլինի թույլ տալ պայմանագիրը ստորագրած պետություններին հարմարեցնել նախորդ արտոնագրերը նոր պայմանագրի դրույթներին և պահանջներին:

3. Ոչ մի անգամ պայմանագրում հաշվի չի առնվել այն փաստը, որ տարածքը կարող է օկուպացիայի ենթարկվել, կամ որ տվյալ տարածքի դե յուրե ինքնիշխանությունը վիճարկվում է կամ վիճարկելի է:

Այսպիսով, պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ցանկացած արտոնագիր, որը վերաբերում է օկուպացված կամ վիճարկվող տարածքին, կհամարվի անօրինական արտոնագիր: 

WIPO-ի Գլխավոր տնօրենի պատասխանը շատ կարճ էր. «WIPO-ի դերը քաղաքական կոնֆլիկտներին միջամտելը չէ: Խնդրում եմ դիմել համապատասխան պետությանը»: