Արմենակ Աբրահամեանի ելույթը WIPO-ում քննարկումների պատճառ է դարձել

  • by Western Armenia, 18 Մայիսի, 2024 in Ազգային Խորհուրդ
49 դիտում

Արևմտյան Հայաստանի Պետական հեռուստատեսությունը տեղեկացրել էր,որ Մայիսի 13-14-ին՝ Ժնևում,  տեղի է ունեցել ՄԱԿ-ի՝ “Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպության” նախաձեռնած “Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության միջկառավարական կոմիտեի” դիվանագիտական կոնֆերանսը։ Ինչպես տեղեկացրել էինք, Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը նույնպես մասնակցել է կոնֆերանսին, որի  ժամանակ ելույթ էր ունեցել Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի նախագահ Արմենակ  Աբրահամեանը՝ բարձրացնելով ցեղասպանության ենթարկված բնիկ ժողովուրդների հարցը։ Պարոն  Աբրահամեանը, մասնավորապես,  նշել էր, որ  “1894-1923 թվականներին Արևմտյան Հայաստանի հայերը զրկվել են իրենց տարածքներից, ապա 1920 թվականին՝ իրենց պետականությունից՝ Թուրքիայի “թեթև” ձեռքով։ Նույնը կրկնվել է սեպտեմբերին՝ արցախահայության նկատմամբ։ 2023թ.-ին՝ Արցախում, տեղի է ունեցել էթնիկ զտում. արցախցիները կորցրել են իրենց հողերը, ինչի արդյունքում ադրբեջանն  ապօրինի կերպով յուրացրել և շահագործել է արցախցիների գենետիկական ռեսուրսները և հիմնովին ոչնչացրել նրանց հոգևոր ու սուրբ ժառանգությունը։

Բնականաբար,  այս ելույթը դուր չի եկել ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին, և նրանք փորձել են հակազդել։ 

Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչը նշել է, որ պատմության վիճելի ժամանակաշրջանները պետք է լինեն իրավասու֊ անկողմնակալ ՝գիտնականների և պատմաբաների բանավեճի առարկա, այլ ոչ թե քաղաքական սպառման թեմա:

«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ պատմական իրադարձությունները, որոնք ենթակա են օրինական գիտական բանավեճի, չեն հանդիսանում այս դիվանագիտական կոնֆերանսի այս տեխնիկական ֆորումի մաս, որտեղ մենք կքննարկենք գենետիկական ռեսուրսները և հարակից ավանդական գիտելիքները միջազգային փաստաթուղթ կնքելու համար»:

Թուրքիայի պատվիրակության ներկայացուցչի ելույթից ակնհայտ է դառնում, որ

այս երկրի մոտ էական փոփոխություն չի գրանցվել ՝ միջազգային հարթակներում: Ժխտողական քաղաքականությունը միակն ձեւաչափը, լեզվական ոճն ու երանգն է փոխել, բայց երբեք՝ բովանդակությունը: 

Նույն տրամաբանության մեջ էր նաև Բաքվի ներկայացուցչի ելույթը։ Հետաքրքրական է, որ առաջի անգամ  Արևմտյան Հայաստանի պատվիրակությանն աջակցեց Արևելյան Հայաստանի պատվիրակությունը։ 

Արևելյան Հայաստանի ներկայացուցիչն անդրադարձել է Բաքվի պատվիրակի հայտարարությանը․

«Ցանկանում ենք ընդգծել, որ Բաքուն Արցախի հայերի էթնիկ զտումներ է իրականացրել 2023 թվականի սեպտեմբերին։

Այն մեթոդոլոգիապես և համառորեն վանդալիզմի է ենթարկում մշակութային և կրոնական ժառանգությունը:

ՄԱԿ-ի ՝ մշակութային իրավունքների գծով հատուկ զեկուցողը դա պաշտոնապես անվանել է մշակութային զտումներ։

Ի վերջո, մենք հերքում ենք Բաքվի պատվիրակի կողմից այստեղ հնչեցված բոլոր անհիմն և կեղծ պնդումները»- հայտարարել է Արևելյան Հայաստանի ներկայացուցիչը:

Արմենակ Աբրահամեանի ելույթին անդրադարձել են նաև Արևելյան Հայաստանում գործող մի քանի լրատվական կայքեր՝ progressarmenia.com-ը,  newinfo.am-ը, mamul.am