Արմենակ Աբրահամյանն հարգանքի տուրք է մատուցել իր մարտական ​​ընկեր Մանուկ Սահակյանին

  • by Western Armenia, 01 Փետրվարի, 2024 in Ազգային Խորհուրդ
79 դիտում

Փետրվարի մեկին ՝ Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդի նախագահը այցելել է Մոխրաթաղի բարձունքների վերագրավման համար մղվող թեժ մարտերի ժամանակ զոհված Մանուկ Սարգիսի Սահակյանին(ՄԱՆՉ) նվիրված հուշարձան։ 

Մանչը՝ Հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի քաջ սանը, ջոկատի հարգված ազատամարտիկն էր, ով միշտ աչքի էր ընկնում արծվի նման շեշտակի ու անվրեպ հարվածներով: Իր վերջին մարտում Մանուկն իր մարտական ընկերների հետ անակնկալի է բերում մեծաքանակ թշնամուն՝  անցնելով գրոհի. մարտն ավարտվում է մեր զինվորների հաղթանակով,սակայն հաղթանակի բերկրանքը չի ճաշակում թշնամու գնդակից զոհված Մանուկը։Նա ապրեց ընդամենը 23 տարի։ 

Արմենակ Աբրահամյանը հուշարձանի մոտ ասաց ․ «Մանուկը ընկած էր ինձանից մի քանի մետր հեռավորության վրա, ես երբեք չեմ մոռանա Մանուկին»։