Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդիպել է տեղահանված Արցախցիների  հետ

  • by Western Armenia, 31 Հունվարի, 2024 in Ազգային Խորհուրդ
73 դիտում

2024 թվականի հունվարի 27-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության՝ երևանյան գրասենյակում Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի 

  նախագահ  պարոն Արմենակ Աբրահամյանը հանդիպեց արցախից բռնի տեղահանված հայերի հետ,որոնց մի մասն արդեն իրենց դիմումներն՝ ուղղված եվրոխորհրդարանին, հանձնել էին Արևմտյան  Հայաստանի՝ երևանյան գրասենյակին: 

Հանդիպմանը ներկա էին 60-ից ավելի արցախահայեր,ովքեր միացել էին  պարոն Արմենակ Աբրահամյանին ՝ որպես վստահված  և լիազերված Անձ իրենց կողմից հաստատված ՝ ներկայացնելու իրենց շահերը  Մարդու իրավունքների՝  Եվրոպական դատարանում : 

Հանդիպման ընթացքում պարոն Աբրահամյանը ներկայացրեց մանրամասներ՝ Եվրոպական դատարան մտած գործերի, դրանց հետագա ընթացքի մասին և հայտնեց , որ Բաքվի իշխանությունների դեմ տարվող այս  պայքարին կարող են միանալ նաև 2023 թ Արցախից բռնի տեղահանված բոլոր ցանկացողները :

Հանդիպմանը ելույթ ունեցավ նաև “Շուշի Հայրենատիրաց  միության” նախագահ Աշոտ Հարությունյանը, ով խոսեց Հայրենատիրավ Միության ստեղծման , նրա խնդիրների մասին և առաջ քաշեց 3 առաջարկ’

1.Ֆրանսիայի միջնորդությամբ Երևանում բացել կրթարան, օրինակ Միսակ Մանուշյանի անվան , որտեղ կսովորեն Արցախցի երեխաները և կստեղծեն աշխատատեղեր՝ Արցախից բռնի տեղահանված արցախցիների համար:

2.Ստեղծել կոմպակտ համայնք Շուշիից բռնի տեղահանվածների համար 

3.Ընդօրինակելով Շուշիի համայնքին՝  Արցախից տեղահանված մյուս Արցախցիները ևս ստեղծեն իրենց Հայրենասիրական  Միությունները :

Այնուհետև եղան հարց ու պատասխաններ, որտեղ Արցախցիները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը:

 Պարոն Աբրահմյանը պատասխանեց բոլոր  հարցերին:

Վերջում որոշեցին ստեղծել գործադիր մարմին,որը կկարգավորի Արցախից բռնի տեղահանվածների հարցերը: Այդ նպատակով առաջարկվեց սկսել Հայրենասիրական  Միությունների ու տոհմական կառույցների ստեղծումը:

Արցախցիները որոշեցին հանդիպումը  դարձնել շարունակական և տրամադրեցին  իրենց հեռախոսահամարները՝ հետադարձ կապն ապահովելու համար։