Շնորհակալություն պարոն Նախագահ
Մենք ձեզ ներկայացրել ենք չորս պայմանները, որոնցում կարող են գտնվել բնիկ ժողովուրդները, այն է՝ անկախության, ինքնավար կարգավիճակի, օկուպացման կամ բնաջնջման փուլում:
Արևմտյան Հայաստանի դեպքում, մեր հողերի 104 տարվա օկուպացիան եւ մեր բնակչության բնաջնջման շարունակական ծրագրերը հանգեցրել են զգալի թվով հայկական բարբառների կորստի:
104 տարվա օկուպացիան եւ համակարգված ռազմական ագրեսիաները մեզ հասցրել են արտաքսման վիճակի, որտեղ մենք կորցնում ենք մեր գիտելիքների ձեռքբերման եղանակները՝ Արևմտյան Հայաստանի հայերեն լեզվի օգտագործման կորստի պատճառով, որը գտնվում է անհետացման վտանգի տակ:
Անցյալ տարի մենք անդրադարձանք 120,000 բնիկ հայերի շրջափակմանը Արցախում, որոնք 7 ամիս կտրված էին մնացյալ աշխարհից:
Շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, տեղի ունեցավ էթնիկ մաքրում թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից, որոնք իրենց նախնիների հողերից արտաքսեցին 120,000 հայերին՝ այն հայերին որ խոսում էին մի բարբառով, որն այժմ գտնվում է անհետացման վտանգի տակ:
Հողի վերադարձը պարտադիր անհրաժեշտություն է յուրաքանչյուր ժողովրդի համար, որը ցանկանում է պահպանել իր գենետիկ աղբյուրները, որոնցից բխում են մեր տարածքներում եղած ամեն ինչ, ինչպես նաեւ լեզուներն ու մեր ինքնությունը:
Համաշխարհային գործողությունների պլանը նշում է «բնիկ ժողովուրդներին որպես փոփոխության գործակալներ՝ ապահովելով իրենց լեզուների փոխանցումը սերունդից սերունդ»։
Այսպիսով, ինքնորոշման իրավունքի սկզբունքը իմաստ ունի, եթե ցանկանում ենք կանգնեցնել բնիկ լեզուների անհետացման գործընթացը:
Այս սկզբունքի կիրառմամբ մենք թարգմանել ենք ՄԱԿ-ի հռչակագիրը բնիկ ժողովուրդների իրավունքների մասին եւ ընդունել այն մեր սահմանադրության մեջ:
Միաժամանակ, բնիկ լեզուների միջազգային տասնամյակի նախաձեռնությունը հիանալի է և պետք է նպաստի այս անհետացման դադարեցմանը՝ հիմնվելով նախագծերի վրա:
Մեր մարդկության հարատևության հարցն է՝ կապված բնիկ լեզուների եվ գիտելիքների կորստի հետ, որն էլ իր հերթին վտանգի տակ կլինի:
Այս վտանգը հատկապես կարևոր է, եթե հարցնենք, թե արդյոք բնիկ լեզուները միայն հաղորդակցման միջոց են, թե՞ արտահայտում են մեր բարեկեցության համար անհրաժեշտ թրթիռներ:
Քանի որ, ինչպես շատ լավ գիտենք, մարդկությունը չի գոյատեւի բնիկ լեզուների եւ ժողովուրդների անհետացման դեպքում:
Շնորհակալություն:
