
Ֆրանսիա, Մանդելիե։ Սիանի գետի ափերի վերակառուցման աշխատանքների կապակցությամբ Մանդելիե-լա-Նապուլ քաղաքի քաղաքապետարանը դիմել է Հայկական շրջանակին և Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդին՝ խաչքարի և հուշատախտակի համար նոր տեղ գտնելու նպատակով։
Մի շարք ուսումնասիրություններից հետո Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդն առաջարկել է խաչքարը տեղադրել Ռոբինսոն զբոսայգում՝ avenue de la Mer պողոտայի վրանաշենքից մոտ 50 մետր հեռավորության վրա։ Առաջարկված վայրը համապատասխանում էր մի շարք կարևոր պայմանների՝ Սիանի գետի ափին մոտ լինելուն, խաչքարը ծագող արևի կողմը՝ դեպի արևելք, ուղղված պահելուն, Մանդելիեի բնակիչների անցուդարձին և արդեն առկա ենթակառուցվածքներին։ Այս տեղադրությունը հնարավորություն կտա առավել տեսանելի դարձնել խաչքարն ու դրա հուշատախտակը՝ նորաստեղծ «Հայաստանի պարտեզի» տարածքում։
Մանդելիեի քաղաքապետարանը հավանություն է տվել նախագծին և 2026 թվականի հոկտեմբերի 22-ին՝ հինգշաբթի օրը, իրականացրել խաչքարի տեղափոխումը։
Քաղաքապետարանի տեխնիկական ծառայությունների կողմից իրականացված տեղափոխման աշխատանքներին ներկա էին քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը, Հայկական շրջանակի նախագահ Կարոլին Օհաննեսեանը և Հայկական շրջանակի վարչության անդամ Ժերմեն Լըկոքը։
Այսուհետ Մանդելիեի բնակիչներն ու տարածաշրջանի հայերը կարող են իրենց խաչքարը գտնել Ռոբինսոն զբոսայգում՝ Սիանի գետի հարևանությամբ։
Խաչքարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է անցկացնել առաջիկայում։
