Մանդելյո  Լա Նապուլում տեղի կունենա՝ հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի Ոգեկոչման արարողությունը

  • by Western Armenia, 10 Ապրիլի, 2024 in Ազգային Խորհուրդ
66 դիտում

Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը, 

Մանդելյո լա Նապուլի հայկական միությունը, Արեւմտյան Հայաստանի Հայերի Համագումարը, Վետերանների հարցերով  ու Հայկական ծագումով ֆրանսիացի դիմադրության մարտիկների ասոցիացիան հրավիրում են  ձեզ մասնակցելու՝ Հայ ժողովուրդի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Արարողությունը տեղի կունենա Ֆրանսիայի՝ Մանդելյո  Լա Նապուլ քաղաքում, 2024 թ․-ի Ապրիլի  24-ին, ժամը՝ 11:00-ին՝ Մանդելյո  Լա Նապուլ քաղաքի քաղաքապետ Սեբաստիան Լերոյի պատվավոր նախագահությամբ։

Հասցե․ SQUARE D’ARMÉNIE — 06210 MANDELIEU — LA NAPOULE —  (Հայաստանի Հրապարակ – 06210 Մանդելյո  Լա Նապուլ), խաչքարի դիմաց։

Արարողությունը տեղի կունենա արարողակարգի համաձայն։