Մելինե եւ Միսաք ՄԱՆՈՒՇԵԱՆՆԵՐԸ՝ Մանդելիեի ուշադրության կենտրոնում։

  • by Western Armenia, 21 Փետրվարի, 2024 in Ազգային Խորհուրդ
75 դիտում

 Հարգելի հյուրերը մասնակցեցին  Միսաք ՄԱՆՈՒՇԵԱՆԻ  և Ֆրանսիայում` դիմադրության ոգուն նվիրված գիտաժողովին, որը կազմակերպվել էր Մանդելիե լա Նապուլի հայկական շրջանակի և Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի կողմից՝ Մանդելիեի  "Միջերկրական սենյակում"։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիկին Լիտիա ՄԱՐԿՈՍԵԱՆԸ և Մանդելիեի քաղաքապետ պարոն  Սեբաստիան ԼԵՐՈՅԸ  ներողություն խնդրեցին՝ համաժողովին  իրենց բացակայության համար։

Վետերանների հարցերով պատվիրակ Պիեռ Ռ. ՍԵՐՎԵՏԱԶԸ բացմանը շնորհակալություն հայտնեց ներկա գտնվողներին՝ հարգանքի տուրք մատուցելով Մելինե և Միսաք ՄԱՆՈՒՇԵԱՆՆԵՐԻ հիշատակին:

Ներկա էին` ի թիվս այլոց.

- Էրիկ ԲԵՐՏՐԱՆ՝ CCAS-ի տնօրեն

- Մայոր Ժան Իվ ՌՈԺԵ՝ AMMAC Cannes Pays de Lérins-ի նախագահ

-Գեներալ-մայոր Սուրեն ՇԱՀՈՒՄՅԱՆ՝ օպերատիվ համակարգող, Արևմտյան Հայաստանի կառավարության անդամ։

- Հայ վետերանների և համախոհների ազգային ասոցիացիայի նախագահ Սերժ Վրեժ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.

– Ժան Արմեն ՂԱԶԱՐՈՍԵԱՆ,

"Ֆրանսիացի վետերանների և հայազգի դիմադրության մարտիկների ասոցիացիայի" նախագահ.

– Քարոլին ՕՀԱՆՆԵՍԵԱՆ՝ "Մանդելիէ Լա Նապուլի՝ հայկական շրջանակի" նախագահ

– Ժան Կլոդ ԴՅՈՒՊՈՆ՝ UNC-ի փոխնախագահ

- Ասոցիացիայի նախագահներ։

Ինչպես նաև,  մեր հյուր գեներալ-մայոր Համլետ ՄԻՆԱՍՅԱՆԸ`  ՄԱԿ-ի՝ ԷԿՕՍՕԿ֊ի՝ հայաստանյան գրասենյակի  նախագահը։

  " ICOCRIM"՝ ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոմիտեի փոխնախագահը, Կենտրոնական Եվրոպայի ռազմավարական վերլուծության կենտրոն։

Բանախոսը՝ նախագահ պարոն Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ, ներածությունում հիշեց Ֆրանսիայի Դիմադրության ոգու արմատները՝ կապելով՝  Արևմտյան Հայաստանում գերմանական ռազմական ապարատի կողմից կազմակերպված և հայերի հանդեպ թուրքերի կողմից իրականացրած  ցեղասպանության հետ։

Միսաք ՄԱՆՈՒՇԵԱՆԸ և Մելինեն՝ ցեղասպանությունից որբ մնացած երկու երեխաներ, միացան Ֆրանսիային և շարունակեցին իրենց պայքարը նացիստական ​​զավթիչների դեմ՝ FTP-MOI-ի շրջանակներում:

Շատ հուզված`  նախագահ պարոն Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ փակեց համաժողովը` կարդալով Միսաքի մահվան նախօրեին` Մելինեին գրված նամակը։ 

 Համագումարի ավարտին պարոն Սարգիս ՂԱԶԱՐԵԱՆԸ վկայեց Միսաք ՄԱՆՈՒՇԵԱՆի հետ անցկացրած կեանքի սակավաթիվ պահերի մասին։

 Հայաստանի "ԷԿՕՍՕԿ"֊ի՝ "Պատվո շքանշանի" պարգևը մայոր Ժան-Իվ ՌՈԺԵՐԻՆ հանձնեց գեներալ-մայոր Համլետ ՄԻՆԱՍՅԱՆԸ։