Մենք միշտ պետք է օգտագործենք բառեր, որոնք հիմնականում վերաբերում են «վերայուրացմանը»․ Արմենակ Աբրահամեան

  • by Western Armenia, 26 Հունիսի, 2024 in Ազգային Խորհուրդ
36 դիտում

«Մենք միշտ պետք է օգտագործենք բառեր, որոնք հիմնականում վերաբերում են «վերայուրացմանը». մեր իրավունքների, տարածքների, ինքնության, կարգավիճակի, մշակույթի և բոլոր այն տարրերի վերականգնմանը, որոնք մեզ դարձնում են հազարամյակներով գոյություն ունեցող ազգ»,- այս մասին Սեւրի դաշնագրի վավերացման 8-րդ տարեդարձի հանդիպում-քննարկման ժամանակ ասել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը։

Նրա խոսքով՝ Արցախի տարածքի ազատագրումը հիմնարար է Արևմտյան Հայաստանի Հանրապետության վերականգնման համար: Արևմտյան Հայաստանի Հանրապետության համար պակասում էր տարածք եւ այս տարածքը, որը խորհրդանշական է դիմադրության տեսանկյունից, սկսվեց Շուշիի ազատագրումից: 

«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք ապրեցինք զոհաբերության և փառքի պահեր: Արցախը ազատագրելով՝ մենք կարողացանք վերականգնել Շուշիում Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը, ապա հայկական լեգեոնը: Մեր նվիրվածությունը մեզ թույլ տվեց ազատագրել տարածքը և վերականգնել Արևմտյան Հայաստանի պետությունը»,- ընդգծել է Արմենակ Աբրահամեանը: 

Շարունակում է՝ 1920 թվականին ավելի քան 20 երկրների կողմից ճանաչված այս պետությունը վերականգնելու եւ ամրապնդելու համար անհրաժեշտ էր կատարել պաշտոնական հայտարարություն, ստեղծել ներկայացուցիչներ, որոնք ամբողջ աշխարհում կներկայացնեին Արևմտյան Հայաստանը, և կվերականգնվեր կառավարությունը։ 

Աբրահամեանը կարեւորում է՝ ստեղծվեց կառավարություն, որը տեղակայվեց Երևանում և Շուշիում, կարողանալով խմբավորել և գործարկել վերայուրացման մեխանիզմները: 

«Մենք ստեղծեցինք Արևմտյան Հայաստանի խորհրդարանը և ավելի քան երկու տարի ու կես աշխատեցինք ազգային սահմանադրությունը ստեղծելու համար: Այդ Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրության հիման վրա մենք ընտրեցինք վերականգված Արևմտյան Հայաստան պետության առաջին նախագահին: Դուք պատկերացնում եք այս ամբողջ ճանապարհը, այս ամենօրյա աշխատանքը...»

Շարունակելի․․․