Սեւրի դաշնագիրը չի կարող թաղվել․ Արմենակ Աբրահամեան

  • by Western Armenia, 28 Հունիսի, 2024 in Ազգային Խորհուրդ
45 դիտում

Սեւրի դաշնագրի վավերացման 8-րդ տարեդարձի հանդիպում-քննարկման ժամանակ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը կարեւորել է Արցախի տարածքը, քանի որ, ըստ նրա, տասնյակ տարիներ անց առաջին անգամ հաջողվեց ազատագրել մեր 1920 թվականի հանրապետության մի մասն։

Արմենակ Աբրահամեանը չնայած չի ցանկանում մանրամասների մեջ մտնել, որպեսզի չպաշտանի ներգրավված անձանց, սակայն, շեշտում է՝ կարևոր է հասկանալ, որ Սևրի դաշնագիրը չի կարող թաղվել: 

«Ապացույցի համար, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Սևրի դաշնագրի ստորագրման 100-րդ տարեդարձի առթիվ նշանակալի է: Նա ասում է՝ Սևրի դաշնագիրը, ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, նպատակ ուներ հաստատել խաղաղություն Արևմտյան Ասիայում և Արևմտյան Հայաստանում: Նա ճանաչում է, որ այս միջազգային դաշնագիրը ստորագրվել է հայերի իրավունքների համար և Արևմտյան Ասիայում խաղաղություն և արդարություն հաստատելու համար»,-իր խոսքում նշել է Արմենակ Աբրահամեանը։ 

Ընդգծել է՝ երբ խոսում ենք Հայաստանի մասին, խոսում ենք 1920 թվականի Հայաստանի հանրապետության մասին, ոչ թե պատմական Հայաստանի մասին, և դա հիմնարար է: Դաշնագրի 89-րդ հոդվածը հաստատում է հայ ժողովրդի անժխտելի պատմական կապը հայկական բարձրավանդակների հետ, ինչը նույնպես ճանաչում է Փաշինյանը: 

«Այս հոդվածը սահմանում է, որ Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև մյուս պայմանավորվող կողմերը, ներկայացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի արբիտրաժին Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը որոշելու հարցը Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում, ինչպես նաև Հայաստանի ծովին հասանելիության և սահմանազատման վերաբերյալ ցանկացած այլ դրույթ»- ամփոփելով ելույթը ասել է նա: 

Այսպիսով, Սևրի Դաշնագրի 89-րդ հոդվածով Նախագահ Վիլսոնին տրված է լիազորություն պաշտոնապես որոշելու Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը: