Պարոն Նախագահ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս քննարկումը կազմակերպելու համար։ Այսպես է սկսել իր ելույթն ԱՀՀ Ազգային խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանը Ժնևում տեղի ունեցող բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի 17-րդ նիստին։
Նշել է, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո, 1920 թվականին Սևրի դաշնագրով, որը ստորագրվել եւ կիրառվել է Դաշնակից և Միացյալ ուժերի կողմից, Թուրքիան, ի հետևանք Արևմտյան Հայաստանի բնիկ հայերի ցեղասպանությունը, ճանաչում է հայկական պետությունը և նրա ինքնիշխանությունը:
Այս արբիտրաժային վճիռը ստորագրվել է ԱՄՆ նախագահի կողմից 1920 թվականի նոյեմբերի 22-ին:
Շարունակելով ելույթն Արմենակ Աբրահամեանը շեշտել է, որ 1921 թվականից ի վեր, Արևմտյան Հայաստանը, որպես բնիկ պետություն, շարունակում է օկուպացվել Թուրքիայի և Բաքվի կողմից, ինչպես Հյուսիսային Կիպրոսը 1974 թվականից:
19 դաշնակից եւ միավորված տերությունների կողմից ստորագրված այս միջազգային խաղաղության դաշնագրի հիման վրա ԱՄՆ Սենատը Գերագույն խորհրդի խնդրանքով լիազորում է Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնին որպեսզի նա արբիտրաժի Արեւմտյան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանագծման հարցը:
Ընդծել է՝ հարցին, թե արդյոք բոլոր բնիկ ժողովուրդները ձգտում են դառնալ բնիկ պետությունների ազգեր, կարելի է պատասխանել հետևյալ կերպ:
Բնիկ ժողովուրդներն ազգ են դարձել իրենց պետության ճանաչման շնորհիվ, և նրանք պաշտպանում են այդ կարգավիճակը:
Բնիկ ժողովուրդներն ապրում են այն պետություններում, որոնք ճանաչում են իրենց իրավունքները ՄԱԿ-ի հռչակագրի և այլ իրավական ակտերի հիման վրա։
Բնիկ ժողովուրդները ցանկանում են ազգ դառնալ իրենց պետության ճանաչմամբ:
Արմենակ Աբրահամեանի խոսքով՝ այս իրավիճակները պետք է հաշվի առնվեն Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից՝ հիմնված համապատասխան իրավական փաստաթղթերի վրա իրենց իրավունքների վերանայման համար:
Այս հարցերի վերաբերյալ փորձագիտական մեխանիզմը լրացնող հանձնաժողովի ստեղծումը կլինի բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի շարունակությունը ՝ այդ իրավունքների իրականացման գործընթացի շրջանակներում:
