Նախագահ Արմենակ Աբրահամյանի ուղերձը Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի կազմավորման 19-րդ ամյակի կապակցությամբ

  • by Western Armenia, 16 Դեկտեմբերի, 2023 in Ազգային Խորհուրդ
69 դիտում

 Ի հիշատակ Լեոնիդ Ազգալդյանի խոսքերի եւ Արևմտյան Հայաստանի հոգու 

  •  Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ստեղծումը
  • Ի՞նչու ստեղծվեց Արևմտյան Հայաստանի Հայության Ազգային Խորհուրդը
  •  Դադարեցնելու համար Արևմտյան Հայաստանի հայ ժողովրդի ոչնչացումը:

Ի՞նչու Շուշին հռչակվեց Արևմտյան Հայաստանի Հայության Ազգային Խորհրդի Հռչակագիրը։

Ի հիշատակ Զորավար Անդրանիկի, քանի որ 1918 թվականի ամռան թուրքական զորքերը բռնագրավեցին պարսկական տարածքի հյուսիսային մասը՝  դաշտ ստեղծելով դեպի Բաքու  առաջխաղացումը ծավալելու համար։

Գրավելով, մասնավորապես Մակու, Սալմաստ, Թավրիզ, Սերաբ, Արդաբիլ և Խոյ Իրանական քաղաքները’ թուրքերը մտադրվել էին Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթագծի միջոցով նոր զորքեր անցկացնել Պարսկաստան՝ Բաքվի վրա հարձակվելու համար։ Բայց Նախիջևանի մեջ Անդրանիկի ջոկատները կտրեցին երկաթուղային ճանապարհը, իսկ Ջուլֆայում՝ գրավեցին թուրքական կայազորը։ Խոյի շրջանին հայկական կազմավորումները անսպասելի հարված հասցրին Հիւսիս-արևմտյան Իրանում տեղաբաշխված թուրքական բանակին, ինչը ստիպեց թուրքերին կանգնեցնել հարձակումը Բաքվի վրայ, և Անդրանիկի դեմ ուղարկել նշանակելի ուժեր։Խոյի մարտերը մի քանի օր տևեց։

Թուրքերը ունեցան մեծ կորուստներ, սակայն անընդհատ ժամանող լրացուցիչ ուժերը հայկական դիվիզիայի համար  վտանգ առաջացրին։ Այդ պայմանների մեջ Անդրանիկն ստիպցած եղավ  թողնել Խոյը, ու ճեղքելով շրջափակման օղակը’  նահանջեց  Ջուլֆա:

Այնուհետեւ, թվով գերակշիռ թուրքական զորքերի ճնշմամբ՝ զորավար Անդրանիկը ստիպված եղավ թողնել Նախիջևանը  ու անցնել Լեռնային Զանգեզուր՝ նպատակ ունենալով Արցախի միջոցով ճեղքել ու հասնել Բաքու, և փակել նահանջող թուրքական բանակի ճանապարհը։

Որոշ իրադարձություններ Դեկտեմբեր ամսվաընթացքում տեղի ունեցան’ նախքան անգլիական հրամանատարության դիրքորոշման բացահայտ դրսևորումը Արցախի հարցի վերաբերյալ:

Դեկտեմբերի 8-ին Թոմսոնի ներկայացուցիչ կապիտան Սերրայդը մի սպայի հետ չորս մարդատար մեքենայով՝ յուրաքանչյուրում  չորս զինվոր, հասնում են Շուշի:

Այլ աղբյուրների վկայությամբ, առաջին անգամ Շուշի մտել էր 50 անգլիական զինվոր: Կապիտանը հայտնել  է, որ ինքը եկել է Ղարաբաղի չքավորներին օգնելու և երկու ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու համար, և որ նույն նպատակով շուտով անգլիական զորք պիտի գա:

Սերրայդի առաջին գործերից մեկը եղել է  այն, որ նա պահանջել է Շուշի նոր հասած գունդը զինաթափել և զենքերը հանձնել իրեն: Ժամանակավոր Խորհուրդը, ներկայացնելով գնդի ստեղծման պատմությունը’ մերժել է նրա պահանջը:

Թեև Մուդրոսի զինադադարի համաձայնագրի պայմաններով (1918 թ.-ի Հոկտեմբերի 30–ին Դաշնակիցների և Թուրքիայի միջև Լեմնոս կղզի, Մուդրոս) թուրքական զորքը պետք է դուրս գար Անդրկովկասից, սակայն իրականությունը ուրիշ էր:

Ռազմական գործողութիւնները դադրեցնելու հրահանգով’ Արցախի հրամանատարությանը դիմել էր Անդրանիկը: Հայկական կողմը ենթարկվել էր հրահանգին 1918-ի Դեկտեմբերին: 

Այս պատճառով Շուշին մնաց բռնագրավման  տակ՝  բայց 86 տարի հետո…

Ի՞նչ  կապ ունի 1917 թվականի Դեկտեմբերի 18-ին Երզնկայի զինադադարը Արևմտյան Հայաստանի հայերի  Ազգային Խորհրդի ստեղծման հետ:

Առանց Երզնկայի զինադադարի (18 Դեկտեմբերի 1917 թվականին) երբեք չէին լինի խաղաղության պայմաններ՝ ճանաչելու համար Արևմտյան Հայաստանի հայության ինքնորոշման իրավունքը մինչև անկախություն համապատասխան միջազգային իրավունքի:

Ի՞նչ կապ ունի Դեկտեմբեր 29-ի 1917 թ.-ին (նոր տոմարով՝ 11 Հունվար 1918 թ.-ին) Ռուսական դեկրետը [[1]] և  Արևմտյան Հայաստանի հայության ինքնորոշման իրավունքի Հռչակագիրը, ներկայացնում է այն հոդվածները, որոնք հնարավորություն են տալիս այն  կիրառել Ռուսական դեկրետի և մյուս պետությունների այլ ճանաչումները:

Ռուսական դեկրետի հարյուրամյակը, որ ճանաչում է  Արևմտյան Հայաստանի հայության ինքնորոշման իրավունքը՝ մինչև անկախությունը, առիթ կլինի հիշեցնել յուրաքանչյուր հոդվածի բովանդակությունը:

Արևմտյան  Հայաստանի  Հայոց ինքնորոշման իրավունքի հռչակագրի հետ կարող եք ծանոթանալ  Western Armenia Tv-ի կայքում