Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը

  • by Éditeur, 31 Դեկտեմբերի, 2015 in Ազգային Խորհուրդ
437 դիտում
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը եւ քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության եւ անվտանգության վերաբերյալ   Հարգելի տիկնայք և պարոնայք պատգամավորներ, Հարգելի Կառավարության անդամներ, Հարգելի Ազգային Խորհրդի անդամներ, Այս նոր 2016 թվականը լի է հույսերով և կլինի առաջընթացի տարի իրականացնելու համար մեր անկապտելի իրավունքները: Ինչ վերաբերվում է միջազգային, աշխարհաքաղաքական և աշխարհառազմական իրադրությանը, պայքարը անարդարության դեմ թևակոխում է մի նոր դարաշրջան: - Հանցագործ պետությունները, որոնք ոչնչացնելուց հետո բնիկ հայ ազգին և հազարամյակների քաղաքակարթությունը մինչև հիմա լիովին անպատիժ են մնացել և շարունակում են իրենց քրեական քաղաքականությունը մինչ օրս, նրանք մարդկության առջև հաշվետվություն ներկայացնելու եզրին են, հաշվի առնելով այս փաստերը: - Իրականացնելու համար մեր ազգային և տարածքային ինքնիշխանությունը, որը մեր հիմնարար նպատակներից մեկն է, ինչպես նաև հաշվի առնելով հարակից հանգամանքները, մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք ամրապնդելու համար մեր կառույցները' ի օգուտ մեր հանրության պաշտպանության: -Հատկապես շատ կարևոր է մեր արտաքին գործերում, բարենպաստ պայմաններ ստեղծել դիվանագիտությունում և այլևս չսահմանափակել մեր կապերն ու հարաբերությունները տարբեր Պետությունների և Ժողուուրդների հետ, որոնք ճանաչել են մեր անկախությունը, որոնք ճանաչել են մեր ծնողների տառապանքը, որոնք ցանկանում են, որ արդարությունը իրականություն դառնա համաշխարհային խաղաղության և ժողովուրդների եղբայրության համար: - Մենք գործում ենք նաև միջազգային կազմակերպությունների' ինչպիսիք են ՄԱԿ-ը և նրա տարբեր ճյուղերը,   Եվրոպական կառույցները: -Սակայն ստեղծելով համապարփակ ուսումնասիրություն հայ ժողովրդի ցեղասպանության վերականգման հաշվարկի մասին, որ ներկայացվեց 2015 թվականի հուլիսին Բնիկ Ժողովրուդների իրավունքների էքսպերտների Մեխանիզմում, մենք կշարունակենք աշխատել իրականացնելու համար գույքագրումը և իհարկե ունեցվածքի վերադարձը, որոնք ներկայումս  հանդիսանում են անօրինաբար գործածվելու առարկա'  մի քանի կազմակերպություների, ինչպես նաև որոշ պետությունների կողմից: -Այս առումով հսկայական աշխատանք է կատարվել Ազգային Խորհրդի հետաքննական ծառայությունների կողմից ' մեր հողում և տարածաշրջանում մշակույթային ժաոառնագության, քանակական գույքագրման համար: Այս աշխատանքը կներկայացվի Կառավարությանը և Խորհրդարանին շաբաթների ընթացքում, որ թույլ կտա հենվել կառավարության գործողությունների վրա, որպեսզի հասունացնենք մեր օրենսդրական համակարգը պաշտպանելու համար մեր մշակույթային ունեցվածքը: - Մենք պարտավորվածություն ունենք ավելի մոտից հետարքրվել աշխարհով մեկ սփռված մեր համայնքների առկա գործողություններին, որոնք մեր ժառանգության մասն են կազմում: - Ազգային Ժողովին կմնա տարվա ընթացքում մեր կառույցներին ներկայացնել ուսումնասիրություն բռնազավթված հողերի Արեւմտյան Հայաստանի Պետության տարածքների վերականգնման վերաբերյալ: -  Երեւանում  6-րդ համահայկական խաղերին մասնակցելուց  հետո, որն վերաբերվում է աշխարհի համայն հայությանը, ինչպես նաև մեր դրոշի բարձրացումը Արարատ լեռան վրա, դուք տեղյակ եք, որ հունվարի 6-ին 2016 թվականի մեր ֆուտբոլի ազգային հավաքականը կըկրի մեր գույները Ֆրանսիայի Մարսել քաղաքում, սկսելով խոստումնալից մրցաշրջան: Մեր մասնակցությունը ԿՈՆԻՖԱԻՆ Աբխազիայում կլինի ամենաերկար սպասված պահը մեր մարզական շրջանի համար: - Բացի այդ մենք մեր ուժերը պետք է կենտրոնացնենք մեր երիտասարդությանը սպորտով, արվեստով, պատմությամբ, կրթությամբ ոգեշնչելու համար, նպաստելով Արեւմտյան Հայաստանի հայերենի զարգացմանը, որը առաջնահերթ խնդիր է հանդիսանում: - Զգալի միջոցներ են նվիրվել պատմական ուսումնասիրություններին, գիտաժողովների կազմակերպմանը համայն աշխարհով, այս եռանդը ավելի կամրապնդվի, քանի որ այն կազմում է մեր բնակչության գիտելիքների  և կրթության զարգացման մի մասը: - Այս առումով, գիտակցելով իր պատմությունը և ինքնությունը կազմվում է Արեւմտյան Հայաստանի քաղաքացու դիմումով և ձեռք բերմամբ, որն առաջընթացքի մեջ է, որով ավելի և  ավելի շատ հայրենակիցներ են հետաքրքրվում: -Դուք կարող եք նկատել, որ մեր կառույցները և մեր անձիք ենթարկվում են հարձակումների, վիրավորանքների, սպառնալիքների, հասարակական զրպարտության, այդ պաճառով, մենք պետք է ամրապնդենք մեր դատական համակարգը, մեր սահմանադրությունը մեզ թույլ կտա ձևավորել համապատասխան մեխանիզմ: - Ավարտելով մեր սահմանադրությամբ, նշեմ, որ այն կազմում է մեր Պետական  կառույցների հիմքը, այն մեր գոյյության շրջանակն ու  ուղեցույցն է: Այն խարխսված է մեր պատմության մեջ, նա մեր լավագույն ընտրությունն է ներկայացնում և հրավոիրում է մեզ մտախոհել մեր ապահայի վերաբերյալ: -  Իհարկե, մենք չպետք է սահամանափակենք մեր կառավարական և օրենսդրական գործողությունները, բայց այնուամենայնիվ պետք է հաշվի առնել առաջնահերթությունների հարթակը’ կապված իրադարձությունների հետ, նաև միջազգային իրադարձությունները, որոնք արագանում են, այդ իսկ պատճառով զգուշորեն աշխատենք, միասին առաջ գնանք, որպեսզի հասնենք մեր ազգային և տարածքային ինքնիշխանությանը: Ես դիմում եմ նաև մեր քաղաքացիներին, լավագույն մաղթանքներով, ցանկանում եմ առողջություն, հաջողություն, խաղաղաություն նոր 2016 թվականին: Կեցցե Արեւմտյան Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ