Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման երկրորդ նստաշրջանի բացման ժամանակ:

  • by Éditeur, 30 Հունվարի, 2016 in Ազգային Խորհուրդ
365 դիտում
Կեցցե ազատ, անկախ, ինքնիշխան Արեւմտյան Հայաստանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման երկրորդ նստաշրջանի բացման ժամանակ: 18.10.2014թ$CUT$ Հարգելի բարեկամներ, հարգելի հայրենակիցներ. Վերջապես, մենք միասին ենք եւ մենք միասին մեկ րոպե լռությամբ կհարգենք մեր նահատակների հիշատակը: Միասին շնորհակալություն կհայտնենք նրանց, ովքեր ներկա են եւ մեզ հետ են: Մի քանի ամիս բաժանումից հետո մենք միասին ենք եւ խիստ զգում ենք, որ մենք կարիք ունենք միասին լինելու: Մենք կարիք ունենք միասին լինելու երկրի վրա, մեր երկրի վրա: Այս իսկ պաճառով որոշեցինք Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2-րդ նիստն անցկացնել Երեւանում, քանի որ ժամանակն է, որ մենք այն անցկացնենք Հայրենիքում: Անցյալ կիրակի Երեւանի տոնն եր, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը դառնում է 2796 տարեկան: 10 տարի հարկավոր եղավ, որպեսզի անցնենք ողջ այն ճանապարհը, որ սկսեցինք Շուշիից, բայց պահանջվեց 74 տարի, որպեսզի վերադառնանք ազատագրված Շուշի: Պատմությունը սովորեցնում է, որ համբերության, քաջության եւ վճռականության շնորհիվ կարող ենք հասնել մեր նպատակներին: Մի հապաղեք, մի կասկածեք մեր հավատարմությանը: Սակայն, ոչ միայն հողը, ոչ միայն ժողովուրդն է մեզ միացնում, այլեւ պայքարը, որ միացնում է մեզ, պայքար՝ անարդարության դեմ, պայքար՝ մասնատման դեմ, պայքար՝ նրանց դեմ, ովքեր փորձում են ընկճել մեր գոյության բուն էությունը, մեր միտքը, Հայ ոգին: Ցեղասպանությունից տասնյակ տարիներ հետո, մենք բոլորս, որպես Արեւմտյան Հայաստանի հայեր՝ վկան ենք ժխտողականության, կեղծարարության, որոնք ուղղված են մեր ինքնության, մեր արմատների դեմ: Մենք, ապրող վկաներն ենք մեր ժողովրդի, որն արթնանում է ողջ աշխարհով, այդ թվում' Արեւմտյան Հայաստանում: Մենք ապրող վկաներն ենք այն բանի, թե մինչեւ այսօր կան պետություններ, որոնք փորձում են տարբեր ձեւերով կառավարել, հսկել, ոչնչացնլ հայ ժողովրդի զարթոնքը: Դա փորձում են անել մեզ սպառնալու, մեզ ապականելու, միգուցե մեզ անպատվելու եղանակով, բայց ոչ ուղղակի մեր դեմ պայքարելու միջոցով: Մենք ոտքի ենք, ամուր ենք, հպարտ ենք, որ հայ ենք: Մեր զենքը մեր ոգին է, մեր զրահը մեր բնությունն է: Մեր ուժը մեր լույսն է: Կեցցե ազատ, անկախ, ինքնիշխան Արեւմտյան Հայաստանը: Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Լրատվական ծառայություն 18.10.2014 թ.