Մամլո հաղորդագրություն

  • by Éditeur, 04 Նոյեմբերի, 2016 in Ազգային Խորհուրդ
346 դիտում
Լիբանանի նախագահի ընտրության կապակցությամբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ջերմ շնորհավորանքներ են հղել Լիբանանի բնիկ ժողովրդին՝ Գեներալ Միշել Աունի բոլոր լիբանացիների նախագահ ընտրվելու կապակցությամբ: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը 2016 թ. նոյեմբերի 1-ին շնորհավորական նամակ է ուղարկել նորընտիր նախագահ Միշել Աունին նրան մաղթելով հաջողություն ամրապնդելու Լիբանանի ժողովրդի իրական ազգային ինքնիշխանության իրավունքը: Պարոն Աբրահամյանը իր նամակում արտահայտել է նաեւ հայերի ցանկությունը ձեռք բերելու իրենց սեփական անկախությունն ու իշխանությունը բռնազավթված Արեւմտյան Հայաստանում: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Գառնիկ Սարգիսեանն իր հերթին, Լիբանանի նախագահի ընտրության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, նախագահի մերձավորների հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրանց ընդգծելով, որ Լիբանանի ժողովրդի կամքի հաղթանակը՝ տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդների համար հաղթանակ է: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամլո գրասենյակ 03.11.2016 թ. Մամլոյ հաղորդագրութիւն՝ Լիբանանի նախագահի ընտրութեան կապակցութեամբ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւնը՝ ջերմ շնորհաւորանքներ յղած են Լիբանանի բնիկ ժողովորդին, Գեներալ Միշէլ Աունի Լիբանանի եւ բոլոր Լիբանանացիներու նախագահ ընտրուելուն կապակցութեամբ: Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմենակ Աբրահամեանը՝ 2016 թ.-ի Նոյեմբեր 1-ին շնորհաւորական նամակ ուղարկած է Լիբանանի նորընտիր նախագահ Միշէլ Աունին, անոր մաղթելով յաջողութիւն՝ ամրապնդելու համար Լիբանանի ժողովուրդի իրական ազգային ինքնիշխանութեան իրաւունքը: Պարոն Աբրահամեանը իր նամակով արտայայտած է նաեւ հայերու ցանկութիւնը՝ ձեռք բերելու իրենց սեփական անկախութիւնն ու իշխանութիւնը, բռնագրաւուած Արեւմտեան Հայաստանի տարածքին վրայ: Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործերու նախարար Գառնիկ Սարգիսեանն իր հերթին՝ Լիբանանի նախագահական ընտրութեան արդիւնքներու հրապարակումէն անմիջապէս յետոյ, ընտրեալ նախագահի մերձաւորներուն հետ հեռախօսազրոյցով շնորհաւորած է զիրենք, ընդգծելով որ Լիբանանի ժողովուրդի կամքի յաղթանակը՝ տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդներուն համար յաղթանակ է: Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործերու նախարարութեան մամլոյ գրասենեակ 03.11.2016 թ. Le Gouvernement de l'Arménie Occidentale et son Conseil  National ont exprimé leurs chaleureuses félicitations au peuple libanais à l'occasion de l'élection du général Michel Aoun, à la présidence de la République du Liban, chef inclusif de tous les Libanais. Le président la République d'Arménie Occidentale M. Armenag Aprahamian, a envoyé le 1er Novembre 2016, un message de félicitations au Président Général Michel Aoun et lui a souhaité un franc succès dans l'établissement de la véritable souveraineté libanaise et de son libre arbitre M. Aprahamian a également exprimé son désir pour que les Arméniens d'Arménie Occidentale, à leur tour, puissent rétablir leur souveraineté et l'indépendance de leur patrie, l'Arménie Occidentale. Le ministre des Affaires étrangères de l'Arménie Occidentale M. Karnik Sarkissian dans le cadre de son devoir a également félicité lors d'une conversation téléphonique les proches du président Aoun immédiatement après les résultats, en disant que la victoire de la volonté du peuple libanais est une victoire pour tous les peuples autochtones de la région. Bureau des médias Ministère des Affaires étrangères de l'Arménie Occidentale 3 novembre 2016