Ֆրանսիայի Մարսել քաղաքում նշեցին Շուշիի ազատագրման 23-երորդ տարեդարձը

  • by Éditeur, 13 Մայիսի, 2015 in Ազգային Խորհուրդ
354 դիտում

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը և Արցախի Միության ազատամարտիկները Մայիսի 10-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում նշեցին Շուշիի ազատագրման 23-երորդ տարեդարձը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը և Արցախի Միության ազատամարտիկները Մայիսի 10-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում նշեցին Շուշիի ազատագրման 23-երորդ տարեդարձը: Արարողությանը ներկա էին Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ, Արցախյան պատերազմի մասնակից, մահապարտների (Արծիվների) հրամանատար,  կարմիր բերետների հիմնադիր ‘  պարոն Արմենակ Աբրահամյանը, ազատամարտիկ Քրիստոֆ Ավանեսյանը եւ այլ մասնակիցներ, ովքեր մասնակցել են Արցախյան Պատերազմին: Մեր հաղթանակի օրը սկսվեց պատարագով,  որին հետևեց հոգեհանգիստի արարողությունը’ նվիրված  Արցախյան պատերազմի զոհերին: Հոգեհանգստից հետո Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ  Արմենակ Աբրահամյանի և Արցախյան Պատերազմի վետերանների միության ներկայացուցիչ Քրիստոֆ Ավանեսյանի կողմից ծաղկեպսակ դրվեց  Արցախյան Պատերզմին նվիրված խաչքարի առջև: Հաշվի առնելով, որ մենք յուրահատուկ ազգ ենք, մենք սերունդն ենք  ցեղասպանություն ապրած ժողովրդի,որը   մինչ այսօր կռվում է թշնամու դեմ, լինի այն Սիրիայում կամ Արցախում,  նշում ենք, որ պայքարը շարունակվելու է: Այդ ամենից հետո տեղի ունեցավ ամենակարևոր  հանդիսությունը: Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ կառավարությունը քաղաքացիություն շնորհեցին մի քանի անձանց, ովքեր վաղուց ցանկանում էին դառնալ Արևմտյան Հայաստանի քաղաքացի: Այդ ամենին հաջորձեց շքանշանների հանձման արարողությունը: Արեւմտյան Հայաստանի Պետության շքանշաններ (Սուր Խաչ), Արեւմտյան Հայաստանի  Լեգիոնի շքանշան հանձնվում են միայն  հետմահու զինվորներին և վետերաններին: Հետմահու  շքանշաններ հանձնվեցին Լեոնիդ  Ազգալդյանին, Ժոզեֆ Ներսիսյան , ով մահապարտների (Արծիվներիi) հրամանատարն էր, ինչպես նաև Հովսեփ Հովսեփյանին (Արծիվների հրամանատար) և Քրիստոֆ Ավանեսյանին, ովքեր մոռանալով իրենց անձնական կյանքը նվիրեցին Արցախյան Պատերազմին: Հովսեփ Հովսեփյանի  և Արեւմտեան Հայաստանի ազատամարտիկների օգնությամբ – (կարմիր բերետներ) ազատագրվեց Քարվաճառը, (Քելբաջար), որը շատ մեծ ազդեցություն ունեցավ Արցախյան Պատերազմի հաղթանակում: [gallery size="medium" ids="1614,1615,1616,1617,1618,1619,1620"]