Աբդուլ Համիդ II -ի ծրագիրն ընդդեմ հայ ժողովրդի՝ Արեւմտեան Հայաստանում. Արմենակ Աբրահամեան

  • by Editbeglari, 30 Սեպտեմբերի, 2024 in Լուրեր
265 դիտում

Կարևոր է հասկանալ, որ, չնայած Արեւմտեան Հայաստանի հայ ժողովրդի ցեղասպանությանը, այդ հողերում հայերը բնակվել են շատ վաղուց՝ դեռ մինչև Աբդուլ Համիդի ծրագիրը։ Աբդուլ Համիդ II-ը ձևավորել է հատուկ խմբեր, որոնք կոչվեցին համիդյան ջոկատներ, նպատակ ունենալով ոչնչացնել հայերին։ Սա նրա մշակած ծրագիրն էր, որը նպատակ ուներ վերացնել հայերի ներկայությունը Արևմտյան Հայաստանում։

Աբդուլ Համիդի պատճառով  Արեւմտեան Հայաստանը սկսեց կոչվել Անատոլիա։ Այս փաստը պետք է հաշվի առնել, հատկապես այն մարդկանց, ովքեր այսօր պնդում են, թե մեր երկիրը կամ պետությունը Անատոլիան կամ Թուրքիան է։  Նրանք հաշվի չեն առնում, որ հայկական պետությունը ճանաչվել է 1920 թվականին։

Սևրի դաշնագիրը ստորագրվեց 1920 թվականի օգոստոսի 10-ին։ Այս դաշնագիրը կարևոր նշանակություն ուներ, քանի որ այն պաշտոնապես ճանաչում էր Հայաստանի անկախությունը Թուրքիայի կողմից և սահմանում էր նրա տարածքային ամբողջականությունը, որի իրավահաջորդն Արեւմտեան Հայաստան պետությունն է։