ԱՀՀ  Ատաքին Գործերի Փոխնախարար Վարդան Սիմոնյանի ելույթը 

  • by Western Armenia, 04 Հունիսի, 2024 in Կառավարություն
42 դիտում

Նախ ցանկսնում  եմ շնորհակալություն հայտնել նախագահներին`  իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։

Որպես արտաքին գործերի փոխնախարար` իմ առաքելությունն է` պաշտպանել, նախևառաջ,  Արևմտյան Հայաստանի շահերը ,  ինչպես նաև աշխարհասփյուռ հայության շահերը։ Օտար երկրներում, բնակվող հայերը  թուրքերի կողմից՝    հայերի դեմ իրականացրած  ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Նրանք ցրված են աշխարհով մեկ, ինչը ,ի վերջո, մեծացնում է մեր ազգը:

ԱՅՈ, հայ ազգը շատ դժբախտություններ է ապրել, բայց և այնպես, մեզանից է կախված   վերականգնելը  մեր ազգի նախկին փառքը,որ ունեցել ենք։ 

 Մոլորակի տարբեր  անկյուններից արձագանքներ ենք ստացել` աջակցելու համար

Արցախին, ինչպես նաև՝  առաջարկություններ` միասին մասնակցելու մեր ազգի վերածնունդին։ ՄԻԱՍԻՆ։

Մեր ԱԶԳի կազմը  Արեւմտյան Հայաստանի հետնորդներն են, ավելի քան 10 միլիոն` (գուցե ` 15՞),ինչպես նաև 

մեր հողերում մնացած մեր եղբայրների հետ միասին։

Ես ցանկանում եմ արթնացնել բոլորի մոտ  հայրենասիրական զգացումը և վերադարձնել նրանց ակունքներ։ 

Մենք հպարտ ենք, որ պատկանում ենք Արևմտյան Հայաստանին

 և մեր ձայնը լսելի ենք դարձնում ամենուր:

Այստեղ ես ուզում եմ շնորհավորել մեր նախագահին` այն հսկայական աշխատանքի համար, որը նա կատարել է`  ստեղծելու այս ամենը։  Արևմտյան Հայաստանի համար նրան շատ ենք պարտական։

Պետությունը, Խորհրդարանը, Հեռուստաընկերությունը և բոլոր

այս կառույցները, մինչև`  ՄԱԿ-ի կողմից ճանաչումը։ Առիթ եղավ  և  15 օր միասին մասնակցեցինք  գենետիկական ռեսուրսների և ավանդական գիտելիքների՝ ՄՍՀԿ պայմանագրի բանակցությունների կոնֆերանսին։ Էլ ու՞մ պաշտպանել,Էլ ո՞վ պիտի պաշտպանի մեր գենետիկական ժառանգությունը, եթե ոչ`  նախագահ Աբրահամեանի ձեռք բերած ժառանգությունը։

Իսկ եթե չպաշտպանենք 

մեր մշակույթը (թեև այդքան հարուստ),  էլ 

 Ի՞նչ է մեզ մնում պաշտպանելու։

 Կան մեր հողերը և մեր իրավունքները։ Ահա, թե ինչու՞ մենք նախագահի հետ խոսեցինք մեր կատարած աշխատանքի մասին դեսպանություններում։

Այն դեսպանությունները, որոնք ճանաչել են՝  մեր ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանությունը,  պետք է 

հասկանան, որ հանցագործության ցանկացած ճանաչում պահանջում է փոխհատուցում` զոհերի և կորուստների դիմաց:

Ւսկ արդյոք պե՞տք է սպասել 

հանցագործության ճանաչում  նրանց կողմից, ովքեր իրենց` մեր դահիճների ժառանգնե՞ր են անվանում։ Ո՛չ մի դեպքում։

Մենք չենք կարող դատավոր լինել։ Հանցագործությունն արդեն դատված է, այն էլ՝ երեք անգամ. 

1. Նախ , հենց Օսմանյան կայսրության կողմից, որը դատապարտեց երիտթուրքական ռեժիմը 1919 և 1920 թթ. և մահվան դատապարտեց 

 նրանց, ովքեր,որպես «ռազմական հանցագործներ» և, մասնավորապես,  դատապարտեց նրանց որպես հանցագործությունների մեղավորներ,ովքեր իրականցրել էին այդ ցեղասպանությունը հայերի հանդեպ։

Թուրքիայի` ներկայիս նախագահն ասում է, որ այդ գործով պատմաբանները պետք է զբաղվեն։։

Եթե ​​այդ պատմությունը դեռ չունի թուրքերեն թարգմանված տարբերակը,

մե 'նք կուղարկենք նրանց!

2. Այնուհետև գերմանական, դատարանների կողմից, որոնք արդարացրել են Սողոմոն Թեհլերյանին` Թալեաթ փաշայի սպանության համար,ով  ապաստան էր գտել  իր դաշնակիցների մոտ։

3. Վերջապես ,Նահանգների և նրանց խորհրդարանների կողմից ընդունված՝ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը. ցեղասպանություն,  որը նաև իրականացնում էին այն գերմանացի սպաները,  ովքեր հաստատվել էին

Պոլսում և ոչ միայն գիտեին, այդ մասին  այլեւ օգնում էին թուրքերին` կազմակերպելու և 

կատարելու այդ ջարդերը։

Հիմա մեր առջև բարդ խնդիր է դրված։ Եվ դուք կարող եք հույս դնել մեզ վրա, քանի որ մենք գիտենք, որ կարող ենք 

աջակցել ձեզ:

2) Եթէ կ՛ուզենք հզօր ըլլալ, պէտք է ի մի բերենք նաեւ մեր ազգը։ Եվ դրա համար մենք, պետք է հաշվառենք  նաև ձեզ, և ձեր երիտասարդ սերունդներին:

 Ամեն երկրում, որտեղ հայեր կան,

մենք պետք է մոբիլիզացնենք մեր երիտասարդներին, ցույց տանք, որ հույս միշտ կա։

Մենք պետք է խրախուսենք ձևավորել 

երիտասարդների խմբեր` յուրաքանչյուր երկրում՝  Արգենտինա, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Թուրքիայ, և այլն...

Այս երիտասարդները, նույնպես, կարող են   բերել իրենց գաղափարներն ու իրենց ոգևորությունը, և դա փոխանցել իրենց  շրջապատողներին`որևէ առկա կամ մշակվելիք  հաղորդակցության  միջոցներով։

Ի վերջո, նրանք իրենց տեղը կգտնեն,  հատկապես, մեր խորհրդարանում 

ամրապնդվելով։

 ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ մերն է, միշտ մերն է լինելու, և կգա մի օր, երբ այդ հանդիպումը կկայանա։

Մենք դրա համար պարտական ​​ենք մեր պապիկներին և մեր երեխաներին: Մենք այդ հանդիպմանը  պետք է նախապատրաստվենք և պատրաստ լինենք դրան։

Հասկացեք, որ մեր պարտված  միակ մարտերը այն մարտերն են եղել,որոնց մենք չենք մասնակցել։

Եվ ,ամփոփելով խոսքս, ես կցանկանայի մի պահ խոսել ձեզ հետ Պաղեստինի մասին, ովքեր նույնպես կռիվ են մղում` հանուն իրենց Հայրենիքի, և որ մենք պետք է ճանաչենք Պաղեստինի ազատության և անկախության իրավունքը։

Ջուդիթ Բաթլերն ավելի լավ է ասել, քան որևէ մեկը համարձակվում է դա ասել։