ԱՀՀ Կառավարության խոսնակի ելույթը

  • by Western Armenia, 18 Մայիսի, 2024 in Կառավարություն
34 դիտում

Մայիսի 18֊ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության  կառավարության խոսնակ Արմենուհի Սահակյանի ելույթը։ 

Նա իր խոսքում անդրադարձավ  Արևմտյան Հայաստանի  Հանրապետության կառավարության շաբաթվա անցուդարձին։  Արմենուհի Սահակյանն  անդրադարձավ Ժնևում տեղի է ունեցած  ՄԱԿ-ի՝ “ Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպության” նախաձեռնած Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության միջկառավարական կոմիտեի դիվանագիտական կոնֆերանսի” մանրամասներին։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության  կառավարության խոսնակը մեջբերել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության  նախագահ Լիտիա Մարկոսեանի ելույթից հատված․

“Արևմտյան Հայաստանի արտոնագրով ներկայությունը բավականին նշանակալի է, քանի որ Արևմտյան Հայաստանի հայերը  բնիկ ժողովուրդ են և ավելի, քան 10 000 տարի է ՝ ապրում են  նախնիների հողի վրա և, պատասխանատվություն ունեն՝ արդյունավետ պաշտպանության համար”։  

Խոսնակի ելույթը կարող եք դիտել այստեղ․