ԱՀՀ Կառավարության խոսնակի ելույթը 

  • by Western Armenia, 25 Մայիսի, 2024 in Կառավարություն
59 դիտում

Մայիսի 25֊ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության  կառավարության խոսնակ Արմենուհի Սահակյանի ելույթը։ 

Արմենուհի Սահակյանը հիշեցրել է, որ լրացել է Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի հիմնադրման տասնմեկամյակը․ որի  կապակցությամբ տեղի ունեցավ  Ազգային ժողովի ZOOM հանդիպումը․ Արևմտյան Հայաստանի առաջին նախագահ Արմենակ Աբրահամեանը ողջույնի խոսքում ներկայացրեց Արևմտյան Հայաստանի մարտահրավերները և մեր այսօրվա ռազմավարությունը,  արտաքին և ներքին քաղաքականությունը, պաշտպանական հարցերը և այն աշխատանքները, որոնք ապագայում  պետք է իրականացնել։ 

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը  ZOOM հանդիպման ընթացքում կարդաց՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձևաւորման մասին հռչակագիրը։ 

Արևմտյան Հայաստանի Հանրապետության  կառավարության խոսնակը մեջբերել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության  նախագահ Լիտիա Մարկոսեանի ելույթից հատված։

Խոսնակի ելույթը կարող եք դիտել այստեղ․