ԱՀՀ Կառավարության խոսնակի ելույթը

  • by Western Armenia, 01 Հունիսի, 2024 in Կառավարություն
34 դիտում

Հունիսի 1֊ին տեղի ունեցավ ԱՀՀ խոսնակ Արմենուհի Սահակյանի ելույթը։ Նա իր խոսքում անդրադարձավ ԱՀՀ նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանի  ելույթին, որի ընթացքում տիկին Նախագահը կարևորեց հայոց լեզվի իմացությունը և, դիմելով  ներկաներին, հորդորեց  սովորել հայերեն`  այդուհետև նիստերը միայն հայերեն լեզվով անցկացնելու համար, անհրաժեշտության դեպքում ` թարգմանել այլ լեզուներով։

Խոսնակն իր ելույթում խոսեց  մայիսի 27֊ին տեղի ունեցած նիստի մասին։ Նիստի բացման խոսքով հանդես էր եկել Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը, ով կարևորության էր արժանացրել  ԱԺ 3֊րդ գումարման 2֊րդ լիագումար նիստի կայացմանը և ուշադրության հրավիրել մի շարք քննարկվելիք հարցերում դիրքորշում ունենալու հարցերը։

Խոսնակը ներկայացրեց   ԱԺ Նախագահ  Նելլի Հարությունյանի նիստը, որի ընթացքում նա   պատգամավորներին ներկայացրել էր հունիսի երկուսի  օրակարգի  ամբողջացման  հետ կապված հարցերը։