ԱՀՀ Կառավարության Խոսնակի ելույթը

  • by Western Armenia, 08 Հունիսի, 2024 in Կառավարություն
16 դիտում

Հունիսի 8֊ին՝ Արևմտյան Հայաստանի ազգային հեռուստաընկերության եթերով, հանդես եկավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսնակ Արմենուհի Սահակյանը` ներկայացնելով ԱՀՀ Կառավարության շրջանակներում `  շաբաթվա անցած կարևորագույն իրադարձությունները։

Խոսնակն իր ելությում անդրադարձավ ԱՀՀ նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանի կողմից կատարած  "Խորհրդարանական  միջամտության մասին"  ելույթին՝  "Առաջին Հանրապետության օրը նշելու անհրաժեշտության հետ կապված` մեջբերելով տիկին Նախագահի խոսքերն այն մասին, որ  հայկական "առաջին պետության օրը"  ոչ թե 1918 թվականի մայիսի 28֊ին ընդունված  հռչակագրով  հայտարարված օրն է, որը միջազգային իրավունքում չունի որևէ  արժեք, բայց 1917 թվականի դեկտեմբերի 29-ից՝ Ռուսաստանի դեկրետով Արևմտյան Հայաստանի անկախության ճանաչման օրից։

Խոսնակն իր ելույթում  անդրադարձավ ՄԱԿ֊ում` գենետիկ ռեսուրսների պահպանության և Արցախից տեղահանվածների իրավունքների հիմնահարցերով զբաղվող ԱՀՀ ԱԽ նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանի աշխատանքներին, մասնավորապես,ասելով` "ԱՀՀ ԱԽ նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանը շարունակում է պայքարել հանուն արդարության` նշանակալի քայլեր կատարելով և Շուշիից տեղահանված բնակիչների անունից դիմելով Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան։ 

Այս գործընթացը ներառում է  մանրակրկիտ նախապատրաստում  և էական ապացույցների հավաքագրում, էթնիկ զտումների, ցեղասպանության  և մարդու իրավունքների միջազգային իրավունքի խորն ըմբռնում։ Պարոն Արմենակ Աբրահամեանի դիմումը նպատակ ունի ստեղծել տեղահանված անձանց պաշտպանության հարցը` սրանով ոչ միայն լուծելով տեղահանված բնիկների անմիջական կարիքները, այլև ամրապնդելով մարդու իրավունքների  պաշտպանության համաշխարհային շրջանակը` սկսած Արևմտյան Հայաստանում բնիկ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից։

Եվ, չնայած երկարատև և հաճախ դժվարին իրավական գործընթացներին, Պարոն Աբրահամեանը շարունակում է իր տևական ջանքերը գործադրել` այսպիսով  ոչ միայն ցուցաբերելով իր նվիրվածությունը Արևմտյան Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլև հույսի փարոս թե աշխարհասփյուռ հայության և թե վերջին տարիներին բռնի տեղահանված մարդկանց համար"։

Կառավարության Խոսնակն իր ելույթում խոսեց նաև ԱՀՀ  Կառավարության և ԱԺ նիստերին հնչեցրած ելույթներին՝ ԱՀՀ ԱԳՆ փոխնախարար Վարդան Սիմոնյանի և Արգենտինայում` ԱՀՀ լիազոր դեսպան Գիլիերմո Կարամանյանի  ելույթներին։

Տիկին Սահակյանը խոսեց նաև հունիսի 3֊ին կայացած ԱՀՀ ԱԺ 3֊րդ գումարման 2֊րդ նստաշրջանի մասին։