Հուլիսի 5-ին տեղի է ունեցել Արեւմտայն Հայաստանի Հանրապետության կառավարության խոսնակ Արմենուհի Սահակյանի ելույթը։ Նա անդրադարձել է շաբաթվա կարևոր իրադարձություններին։
Իր խոսքում անդրադարձել է ԱՀՀ Նախագահ Լիտիա Մարկոսեանի ելույթին, որում Նախագահը հիշեցրել է նախորդ տարի` Գենետիկ ռեսուրսներին և ավանդական գիտելիքներին նվիրված, ՄԱԿ֊ի ժողովներում իրենց ելույթների մասին, որոնց ժամանակ հերթական անգամ իրենք աշխարհի ուշադրությանն էին հրավիրել ցեղասպանության վրա։
Նախագահը հայտնել է, որ այս տարի ևս պատրաստվում են ներկայանալ ՄԱԿ֊ում կայանալիք երկու ժողովներին` հայտնելու ԱՀՀ դիրքորոշումը։ Այնուհետև խոսնակն անդրադարձել է ԱՀՀ ԱԽ Նախագահ Արմենակ Աբրահամեանի ելույթին։ Վերջինս հայտնել է, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն՝ Գենետիկ ռեսուրսների և ավանդական գիտելիքների հետ կապված պայմանագրի վերաբերյալ։
Նա, մասնավորապես նշել է. «մենք մանրամասն աշխատեցինք այդ պայմանագրի ամեն մի հոդվածի վրա, որպեսզի կարողանանք վերականգնել մեր իրավունքները մեր գենետիկ ռեսուրսների և ավանդական գիտելիքների նկատմամբ»։
Խոսնակն իր ելույթում նշել է, որ ԱՀՀ ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը նույնպես տեղեկացրել է, որ Ազգային Ժողովի նախագահությունն ունի իր դիրքորոշումը վերոնշյալ պայմանագրի վերաբերյալ, որի մասին մանրամասն կներկայացնեն հետագա նիստերի ժամանակ։
