ԱՀՀ Կառավարության  խոսնակի ելույթը

  • by Editbeglari, 13 Հուլիսի, 2024 in Լուրեր
333 դիտում

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության խոսնակ Արմենուհի Սահակյանի ելույթը։

Նա անդրադարձել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Լիտիա Մարկոսեանի և ԱՀՀ Ազգային խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանի Ժնևում ՄԱԿ-ում կայացած՝  բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական ​​մեխանիզմի 17-րդ նիստի ելույթներին։ 

Լիտիա Մարկոսեանն իր ելույթում, մասնավորապես, բարձրացրել է  Արևմտյան Հայաստանի անօրինական օկուպացիայից հետո վտարման հարցը։ Խոսել է նաև բնիկ ժողովուրդների իրավունքների՝ ՄԱԿ-ի Կոնվենցիան պարտադիր փաստաթղթի վերածելու մասին։

ԱՀՀ Ազգային խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանն էլ  խոսել է օկուպացված Արևմտյան Հայաստանի և Արցախի ուսումնասիրության մասին։ Նախագահը նշել է այն մասին,  որ առաջին համաշխարհային պատերազմից հետո, 1920 թվականին Սևրի դաշնագրով, որը ստորագրվել եւ կիրառվել է Դաշնակից և Միացյալ ուժերի կողմից, Թուրքիան, ի հետևանք Արևմտյան Հայաստանի բնիկ հայերի ցեղասպանությունը, ճանաչում է հայկական պետությունը և նրա ինքնիշխանությունը:

Խոսնակն իր ելույթում կարևորել է նաև այն, որ  տիկին Լիտիա Մարկոսեանը կառավարության հերթական նիստին հիշեցրել է, որ Արմենակ Աբրահամեանն է եղել առաջինը, ով «բացել է ՄԱԿ֊ի դռներն իրենց առաջ, որպեսզի շարունակեն այսօր ներկայացնել մեր իրավունքները` որպես բնիկ ժողովուրդ»։