ԱՀՀ Կառավարության խոսնակի ելույթը

  • by Western Armenia, 24 Փետրվարի, 2024 in Կառավարություն
88 դիտում

2024թ. Փետրվարի 24֊ին  , ելույթ ունեցավ Արևմտյան  Հայաստանի  Հանրապետության  կառավարության խոսնակ Արմենուհի Սահակյանը` ներկայացնելով  շաբաթվա կարևորագույն  իրադարձությունները։  

Դրանցից  ամենահիշարժան իրադարձություններից էին՝ Ֆրանսիայում  տեղի ունեցած՝  Միսաք Մանուշյանի  աճյունի  վերահուղարկավորման արարողությունը, որը տեղի ունեցավ  Փարիզի անմահների պանթեոնում։ 

Արարողությանը  ներկա են   գտնվել ԱՀՀ առաջին նախագահ Արմենակ Աբրահամեանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Արևելյան Հայաստանի  և Ֆրանսիայի կառավարությունների, օրենսդիր մարմինների անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ: 

Խոսնակը անդրադարձավ  նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության՝ Փետրվարի 17ին տեղի ուեցած նիստին,   որին ներկա էին ԱՀՀ առաջին նախագահ՝ պարոն Արմենակ Աբրահամեանը, և ԱՀՀ նորընտիր նախագահ Լիտիա Մարկոսեանը,  և կառավարության անդամներ։

Կառավարության խոսնակը նշեց  նաև  Փետրվարի 21֊ին տեղի ունեցած՝ Արևմտյան  Հայաստանի  Ազգային Ժողովի՝  3֊րդ գումարման 10֊րդ  նիստը, որը վարում էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի  նախագահ  տիկին Նելլի Հարությունյանը.