ԱՀՀ Կառավարության խոսնակի ելույթը

  • by Western Armenia, 30 Մարտի, 2024 in Կառավարություն
50 դիտում

Մարտի 30-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության  կառավարության խոսնակ` Արմենուհի Սահակյանի ելույթը ։ 

Նա իր խոսքում անդրադարձավ  Արևմտյան Հայաստանի  Հանրապետության շաբաթվա անցուդարձին։ Մարտի քսաներեքին տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության Նախարարների 7-րդ խորհուրդը։

Նիստը նախագահում էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Արմենակ Աբրահամեանը։ Նիստի ընթացքում քննարկվել է Արևմտյան Հայաստանի կառավարության ընդհանուր իրավիճակը։  Արմենակ Աբրահամեանը անդրադարձավ  Տավուշում՝ թշնամուն գյուղեր հանձնելու վերաբերյալ շրջանառվող լուրերին և հայտնեց Արևմտյան Հայաստանի դիրքորոշումը։ Նիստի ընթացքում կառավարության անդամները առաջարկեցին նախագծեր, որոնց առաջիկայում  Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսությունը կանդրադառնա։