ԱՀՀ Կառավարության խոսնակի ելույթը

  • by Western Armenia, 06 Ապրիլի, 2024 in Կառավարություն
79 դիտում

Ապրիլի վեցին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության  կառավարության խոսնակ` Արմենուհի Սահակյանի ելույթը ։ 

Նա իր խոսքում անդրադարձավ  Արևմտյան Հայաստանի  Հանրապետության կառավարության շաբաթվա անցուդարձին։  Արմենուհի Սահակյանը հիշեցրել է, որ ապրիլի 1֊ին լրացավ   Քարվաճառի ազատագրման 31-րդ ամյակը։

1993 թվականի այս օրը ազատագրվեց Արցախի կարևորագույն դիրքերից մեկըˋ Քարվաճառը:

Քարվաճառի ազատագրման գործողությունը սկսվել է 1993-ի մարտի 27-ից: Ապրիլի 1-ին շրջանն արդեն ազատգրված  էր՝ ազատամարտիկներ Արմենակ Աբրահամեանի, Հովսեփ Հովսեփյանի,Վոլոդիա Ավետիսյանի, Սարգիս Կարապետյանի, Միշա Թադեւոսեյանի,Հովսեփ Ներսիսյանի, Վիգեն Աբրահամյանի եւ այլոց շնորհիվ։

Ապրիլի մեկին տեղի է ունեցավ 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության Նախարարների 8-րդ խորհուրդը։

Նիստը նախագահում էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ տիկին  Լիտիա Մարկոսեանը։ 

Նիստի ընթացքում քննարկվեց  Արևմտյան Հայաստանի կառավարության ընդհանուր իրավիճակը։ 

 Արևմտյան Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանը ներկայացրեց մի օրինագիծ, որը հիմնված է   Սահմանադրական դրույթների վրա Տավուշի մարզի վերաբերյալ։