ԱՀՀ Կառավարության խոսնակի ելույթը

  • by Western Armenia, 04 Մայիսի, 2024 in Կառավարություն
42 դիտում

Մայիսի չորսին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության  կառավարության խոսնակ` Արմենուհի Սահակյանի ելույթը։ 

Նա իր խոսքում անդրադարձավ  Արևմտյան Հայաստանի  Հանրապետության կառավարության շաբաթվա անցուդարձին։  Արմենուհի Սահակյանը հիշեցրել է, որ ապրիլի 27-ին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տեղի է  ունեցել՝ հայերի դեմ իրականացված  ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը, որն ամեն տարի կազմակերպում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Միջոցառմանը ներկա էին` Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նելլի Հարությունյանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Արման Հակոբյանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության  Արտաքին գործերի փոխնախարար Վարդան Սիմոնյանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության խոսնակ Արմենուհի Սահակյանը,Ազգային Ժողովի  պատգամավորներ, Արևմտյան Հայաստանի քաղաքացիներ։ Խոսնակը իր ելույթում նշեց , որ ապրիլի 21-ից սկսված աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունեցել ՝ Հայերի դեմ իրակնացված ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններ։

Խոսնակը նշել է , որ նույն օրը ապրիլի 27-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը՝ Western Armenia TV-ի թղթակցի հետ ճեպազրույց ունեցավ և ներկայացրեց իր կանխատեսումները  տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և ընդգծեց, որ այդ բոլոր իրադարձությունները կապված են Արևմտյան Հայաստանի Հանրապետության հետ։

Խոսնակի ելույթը՝ ԱՀՀ Կառավարութեան խօսնակի ելոյթ