ԱՀՀ Կառավարության խոսնակի ելույթ

  • by Western Armenia, 05 Մարտի, 2024 in Կառավարություն
39 դիտում

2021 թվականի փետրվարի 25-ին ՝  Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը ստորագրեց  և հաստատեց օրենքը, որը վերաբերում էր Արցախին և արցախցիներին։

Օրենքը ընդուվել էր, հաշվի առնելով հետևյալ սկզբունքները․

1) Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության՝ 1-ին եւ 55-րդ հոդվածները: 

2) Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը: 

3) Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները (հռչակագիրներ): 

4) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Առաջին հոդվածում նշված է, որ Արցախի տարածքը Արեւմտյան Հայաստանի (Հայաստանի) տարածքի բաղկացուցիչ մասն է, համաձայն 1920 թ. Հունվարի 19-ին ` փաստացի ճանաչված Հայաստան պետության, իսկ 1920 թ. Մայիսի 11-ին դե յուրե ` ճանաչված Հայաստան պետության:

Երկրորդ հոդվածում հստակ ասվում է, որ  Արցախի հայ ժողովուրդը Արեւմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի անբաժանելի բաղադրիչն է ՝ ուստի իրավունք ունի դիմել Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Հետևաբար, Արևմտյան Հայաստանը փաստացի ճանաչում է Արցախի հայ ժողովրդի կառավարությանը ` որպես ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք:

2021 թվականի փետրվարի 24-ին Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը), ուսումնասիրելով առաջարկվող երեք փոփոխությունները, միաձայն քվեարկեց (հանած մեկ ձայն) Արևմտյան Հայաստանի պետության կազմի Արցախի ինքնավարության օգտին:

Այս օրինագիծը ներկայացվել է 2021 թ. փետրվարի 3-ին   Արևմտյան Հայաստանի կառավարության կողմից 2020 թ. դեկտեմբերի 1-ին՝ Արցախի կառավարության փաստացի ճանաչումից հետո: 

Այս օրենքի առաջարկը Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից վավերացվելուց հետո ներկայացվելու է Սահմանադրական Խորհուրդ՝ ԱՀ Ազգային Սահմանադրության մեջ ընդգրկելու համար:

Պատգամավորների և կառավարության միջև երեք շաբաթ քննարկման առարկա էին պատգամավորներ  Սամ Թիլբյանի, Գիլերմո Կարամանյանի (իրաւաբան), Հակոբ Հակոբյանի կողմից ներկայացված և պաշտպանված առաջարկվող փոփոխությունները:

Հաշվի առնելով խորհրդարանական բանավեճի եզրակացությունները, ստորև ներկայացված օրինագիծը միաձայն՝ բացառությամբ մեկ ձայնի, ընդունվեց ներկա պատգամավորների կողմից :

Հիմնվելով Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության 76-րդ հոդվածի վրա՝ Հանրապետության նախագահը 21 օր ունի ստորագրելու և հրապարակելու Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից ընդունված օրենքը:

2021 թվականի փետրվարի 25-ին՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրեց և հրապարակեց սույն օրենքը, որը ներկայացվելու է Սահմանադրական խորհուրդ:

Հաշվի առնելով հետևյալ դրույթները (սկզբունքները).

1) Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 1-ին և 55-րդ հոդվածները: 

2) Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը: 

3) Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքները (հռչակագիրներ): 

4) Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը:

Եվ, հաշվի առնելով Արցախի առանձնահատուկ փաստական և իրավական դիրքը 2011 թվականի փետրվարի 4-ի դրությամբ՝ Արևմտյան Հայաստանի կառավարության կազմավորման պահին և ներկայումս ԱՀ Ազգային ժողովն ընդունում է  օրենսդրական հետևյալ ակտերը.

Հոդված 1. - Արցախի տարածքը Արևմտյան Հայաստանի (Հայաստանի) տարածքի բաղկացուցիչ մասն է՝ համաձայն 1920 թ. հունվարի 19-ին փաստացի ճանաչված Հայաստան պետության, ապա նույն թվականի մայիսի 11-ին իրավական ճանաչված Հայաստան պետության:

Հոդված 2. - Արցախի հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի անբաժանելի բաղադրիչն է, ուստի իրավունք ունի դիմել Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Հոդված 3. Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը փաստացի ճանաչում է Արցախի հայ ժողովորդի կառավարությունը՝ որպես ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք։

Հոդված 4. – Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է  Արցախի հայ ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքով հռչակած Արցախի ինքնավարությունը: Արցախի ինքնավար շրջանը 1920 թվականից անբաժանելի է Արևմտյան Հայաստանի պետությունից՝ հարգելով Արևմտյան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 

Հոդված 5. - Սույն օրենքը վավերացվելուց հետո ներառվելու է Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ:

Հոդված 6 - Վավերացվելուց հետո սույն օրենքը հրապարակվելու է Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում։

Նախագահը, կառավարության անդամները և Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորները սույն օրենքի ընդունումը համարեցին պատմական փաստ Արցախի համար։