Օգոստոսի 26-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդի 28-րդ նիստը, որը բացվեց ԱՀՀ նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանի ողջույնի խոսքով։ Տիկին նախագահը և ԱՀՀ Ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանը քննարկեցին սեպտեմբերի 8-ին կայանալիք ամառային համալսարանի և Անահիտ դիցուհուն նվիրված գիտաժողովի կազմակերպման հետ կապված հարցերը։
Նիստին ներկա էր նաև ԱՀՀ Ազգային ժողովի նախագահ տիկին Նելլի Հարությունյանը, ով մանրամասն ներկայացրեց կազմակերպչական աշխատանքների ընթացքը։ Տիկին Հարությունյանը նշեց, որ այս պահին ընթացքի մեջ են հրավիրատոմսերի և նամակների պատրաստման աշխատանքները, ինչպես նաև այլ կարևոր հարցերի լուծումը։
Նիստի ավարտին պարոն Արմենակ Աբրահամեանը ներկայացրեց գիտաժողովի օրակարգը, որը կքննարկվի ավելի մանրամասն։
