Արգենտինայի Հանրապետությունում Արևմտյան Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսը հյուրընկալվել է ՀԲԸՄ Տնօրենների խորհրդում

  • by Western Armenia, 16 Հունիսի, 2023 in Կառավարություն
151 դիտում

Արգենտինայում 2023 թվականի հունիսի 14-ին  AGBU վարչությունը՝ ի դեմս գանձապետ-հաշվապահ Դանիել Գ. Չիլինգարյանի, գլխավոր քարտուղար Խորխե Միհրան Դիկտանյանի, եւ Հայաստանի բարեգործական ընդհանուր միության փոխնախագահ Կառլոս Տիգրան Մ. Մարկոսյանի, ընդունելություն կազմակերպեցին ի պատիվ Արգենտինայի Հանրապետությունում Արևմտյան Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գիլերմո Կարամանյանի և հյուպատոսության երկու աշխատակիցների: 

Հանդիպման ընթացքում AGBU ղեկավարությանը ներկայացրեցինք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության գործունեութունը  եւ  հետագա անելիքները:

Սա մեծ ձեռքբերում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համար։ Մենք ցանկանում ենք, որ այն բացի Արեւմտյան Հայաստանի դռները նրա բոլոր զավակների առջեւ, և որ նրանք աջակցեն մեր հայրենանվեր գործին ինչպես Արգենտինայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: