Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության Նախարարների 13-րդ խորհուրդ

  • by Western Armenia, 06 Մայիսի, 2024 in Կառավարություն
40 դիտում

Մայիսի 6-ին  տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության Նախարարների 13-րդ խորհուրդը։ Նիստը նախագահում էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ տիկին  Լիտիա Մարկոսեանը։ 

Նիստի ընթացքում քննարկվել է Արևմտյան Հայաստանի կառավարության ընդհանուր իրավիճակը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության  Արտաքին գործերի փոխնախարար Վարդան Սիմոնյանը ներկայացրեց Արևելյան Հայաստան  այցելության մանրամասները։ 

Կառավարության անդամները նշեցին, որ մայիսի 9-ը  Արևմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ ՝ Արմենակ Աբրահամեանը իր ելույթում նշել է, որ սահմանադրությունը  պետականության և ազատության գաղափարների համադրությունն ու հավասարակշռությունն է այն հենասյունը, որի վրա կերտվում են պետականության օրինակարգությունը, քաղաքացիական ազատությունները, սահմանադրական կարգ, որտեղից սկիզբ է առնում պետության զարգացման ներուժը։ Նախագահ Աբրահամեանը նշեց, որ այդ օրը լինելու է զում հանդիպում։ Նիստի ընթացքում կառավարության անդամները առաջարկեցին նախագծեր, որոնց առաջիկայում  Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսությունը կանդրադառնա։