Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Խորհրդի 19֊րդ նիստ

  • by Western Armenia, 18 Հունիսի, 2024 in Կառավարություն
43 դիտում

Հունիսի 17֊ին կայացավ ԱՀՀ Կառավարության 19֊րդ նիստը։ Նիստի բացման խոսքում ԱՀՀ նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանը  նշեց  Լեոնիդ Ազգալդյանի հիշատակման օրվա մասին։  Այնուհետև  նա  խոսքը փոխանցեց ԱՀՀ ԱԽ Նախագահ պարոն Աբրահամեանին` կիսվելու Լեոնիդ Ազգալդյանի  հետ կապված հուշերով` կարևորելով այն հանգամանքը, որ “Ինչպես Արցախի ազատագրման ժամանակ, այնպես էլ այսօր մենք մեր առաջ նպատակ ենք դնում և գնում ենք մինչև վերջ։ Այսօր մեր նպատակն է` պաշտպանել ԱՀՀ հայության շահերն ու իրավունքները, և մենք պաշտպանում ենք  ՄԱԿ֊ում և այլ միջազգային հարթակներում”։ 

Այնուհետև նիստի ընթացքում  տիկին Նախագահը, և պարոն Նախագահը խոսեցին ԱՀՀ  “Ճանապարհային քարտեզի”, ԱՀՀ պաշտոնական հռչակագրի, կատարվելիք աշխատանքների, այլ երկրների և պետությունների հետ փոխգործակցության վերաբերյալ ծրագրերի և նպատակների, ՄԱԿ֊ում` ԱՀՀ հայության իրավունքների պաշտպանության  մասին։ Նիստի ընթացքում ելույթ ունեցան կառավարության նախարարներ և  պաշտոնատար այլ անձինք։ Քննարկվեցին մի շարք օրակարգային և կարևոր հարցեր։