Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Խորհուրդի 21֊րդ նիստը

  • by Western Armenia, 03 Հուլիսի, 2024 in Կառավարություն
48 դիտում

Հուլիսի 1֊ին կայացել է ԱՀՀ կառավարության խորհուրդի 21-րդ նիստը։ Օրակարգում ներկայացված էին մի շարք հարցեր՝ կառավարության կողմից նախագծված ծրագրերի և նպատակների վերաբերյալ։ 

Նիստի բացման խոսքում ԱՀՀ նախագահ Լիտիա Մարկոսեանը նախ հիշեցրել է անցյալ տարի`  Գենետիկ ռեսուրսներին և ավանդական գիտելիքներին նվիրված, ՄԱԿ֊ի ժողովներում իրենց ելույթների մասին, որոնց ժամանակ հերթական անգամ իրենք աշխարհի ուշադրությանն էին հրավիրել ցեղասպանության վրա։ 

Լիտիա Մարկոսեանը հայտնել է,  որ այս տարի ևս   պատրաստվում են ներկայանալ ՄԱԿ֊ում կայանալիք  երկու ժողովներին`  հայտնելու ԱՀՀ դիրքորոշումը։ 

Նիստը շարունակել է ԱՀՀ ԱԽ նախագահ Արմենակ Աբրահամեանը՝ հայտնելով,  թե ինչ աշխատանքներ  պետք է կատարվեն այդ պայմանագրի հետ կապված։ Նա, մասնավորապես  նշել է. «մենք մանրամասն աշխատեցինք այդ պայմանագրի ամեն մի հոդվածի վրա, որպեսզի կարողանանք վերականգնել մեր իրավունքները մեր գենետիկ ռեսուրսների և ավանդական գիտելիքների նկատմամբ»։

Նիստին   հրավիրված է եղել ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը։

Նա տեղեկացրել է, որ ԱԺ նախագահությունն ունի իր  դիրքորոշումը վերոնշյալ պայմանագրի մասին, որի մասին մանրամասն կներկայացնեն ԱԺ նիստերի ժամանակ։

Այնուհետև նիստի ընթացքում  ներկայացվել են նախագծեր՝ նետաձգության մրցույթի և խաչքարի բացման արարողակարգի մասին։ Քննարկվել են միջոցառումների ընթացակարգերի և նախատեսված ծախսերի վերաբերյալ, ինչպես նաև մի շարք օրակարգային ու կարևոր հարցեր։

Տիկին Նախագահը հիշեցրել է նաև սեպտեմբերի 15֊ին նախատեսված Անահիտ դիցամորը նվիրված գիտաժողովի մասին։