Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության չորրորդ նիստ

  • by Western Armenia, 02 Մարտի, 2024 in Կառավարություն
87 դիտում

Մարտի երկուսին  տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության չորրորդ նիստը։ 

Նիստը նախագահում էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ տիկին  Լիտիա Մարկոսեանը՝ Արմենակ Աբրահամեանի և կառավարության անդամների ներկայությամբ։ Նիստի ընթացքում քննարկվել է Արևմտյան Հայաստանի կառավարության ընդհանուր իրավիճակը։

Արևմտյան Հայաստանի առաջին նախագահ Արմենակ Աբրահամեանը  անդրադարձ է կատարել  ՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին պատճառված նյութական և ֆիզիկական վնասների վերաբերյալ տեղի ունեցող դատական պրոցեսներին։ Արմենակ Աբրահամեանը տեղեկացրել է, որ շարունակում է  զբաղվել Արցախի քաղաքացիների դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմամբ։