Երևանում գտնվող Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Լիտիա Մարկոսեանը, Ազգային խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանը, Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանն ու խորհրդարանի պատգամավորներն այցելել են բոլոր ժամանակների պատերազմական գործողություններին մասնակցած հայ հերոսներին հավերժացնող «Մայր Հայաստան»-ի խորհրդանշական հուշահամալիր:
Պատվիրակությունն իր հարգանքի տուրքն է մատուցել հերոսներին՝ վերհիշելով ազգային ազատագրական շարժմունը, Արցախի հերոսամարտերը, որին անմիջական մասնակցությունն է ունեցել ԱՀՀ առաջին Նախագահ Արմենակ Աբրահամեանը:
Հավերժ փառք բոլոր ժամանակների հերոս նահատակներին։
