Հոկտեմբերի 16-ից կմեկնարկի «Արմատ 2026» նախագիծը, որի առանցքում բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն ու ազգային ինքնության պահպանումն են։
Նախագիծը նպատակ ունի ժամանակակից հասարակության մեջ վերարժևորել ինքնության, պատմական հիշողության և ժառանգության նշանակությունը՝ անդրադառնալով հիմնարար հարցերին․ ովքե՞ր ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ արժեքներ ենք ժառանգել և ի՞նչ ենք փոխանցելու հաջորդ սերունդներին։
«Արմատ 2026»-ը կմիավորի մեդիա բովանդակությունը, պատմական և մշակութային թեմաների հանրայնացումը, մասնագիտական քննարկումներն ու հանրային երկխոսությունը։ Նախագծի շրջանակում փորձագետները կներկայացնեն իրենց տեսակետներն ու վերլուծությունները, կհրապարակվեն տեղեկատվական, քարոզչական և վերլուծական նյութեր՝ նպաստելով ազգային ինքնության և բնիկ ժողովուրդների իրավունքների շուրջ քննարկումների ընդլայնմանը։
Նախագծի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի westernarmeniatv.com հարթակներում։
