Արցախահայերի իրավունքների պաշտպանության նպատակով Արմենակ Աբրահամեանը վերսկսում է Եվրոպական դատարան դիմումների ներկայացման գործընթացը։ Նախաձեռնությունն ուղղված է Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ հայրենիքում բնակվելու և վերադառնալու, ինչպես նաև սեփականության իրավունքների պաշտպանությանն ու Արցախում կորցրած անշարժ և այլ գույքի վերաբերյալ պահանջների բարձրացմանը։
Դիմելու և գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են այցելել Երևանում՝ Ագաթանգեղոսի 2/2 հասցեով, կամ կապ հաստատել անձնական նամակով։
