Հարգելի արցախցիներ, վերսկսվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու գործընթացը՝ Արցախի հակամարտության հետևանքով խախտված իրավունքների պաշտպանության նպատակով։
Դատարան դիմելու և Ձեր իրավունքները պաշտպանելու համար կարող եք դիմել Արևմտյան Հայաստանի Հանրապետության առաքելություն՝ Երևան, Ագաթանգեղոսի 2/2 հասցեով։
Ձեր իրավունքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը։
Արցախյան հակամարտության համատեքստում ՄԻԵԴ-ում ներկայացվող գործերը կարող են վերաբերել կյանքի ու բնիկության իրավունքին, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արգելքին, ազատությունից զրկմանը, սեփականության իրավունքին, ընտանիքի և անձնական կյանքի պաշտպանությանը, ինչպես նաև տեղահանված անձանց իրավունքներին։
Առանձնահատուկ կարևորություն ունեն տուն և սեփականություն վերադառնալու, գույքից օգտվելու կամ դրա դիմաց փոխհատուցում ստանալու հարցերը։ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքում Արցախի հակամարտությանը վերաբերող սեփականության վերաբերյալ արդեն իսկ բազմաթիվ գործեր կան։
