Արևմտյան Հայաստանի կառավարության խոսնակի ելույթը

  • by Editbeglari, 21 Դեկտեմբերի, 2024 in Լուրեր
228 դիտում

Դեկտեմբերի 21֊ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի կառավարության խոսնակի ելույթը։ Նա անդրադարձավ Արևմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադրման 20 ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ժնևում։ Միջոցառմանը մասնակցել են Արևմտյան Հայաստանի  նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանը, Արևմտյան Հայաստանի  Ազգային Խորհրդի  նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնեաներ և հյուրեր։ Միջոցառման սկիզբն ազդարարել է Արևմտեան Հայաստանի օրհներգով, որից հետո բացման խոսքով հանդես է  եկել Ազգային Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանը։  Պարոն   Աբրահամեանն  իր ելույթում անդրադարձավ Ազգային Խորհրդի հիմնադրմանը, որը տեղի էր ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 17-ին՝ պատմական բերդաքաղաք Շուշիում։ Պարոն Նախագահն առանձնակի կարևորեց այս միջոցառման նշանակությունը՝ որպես  հայության ինքնորոշման իրավունքի և պայքարի խորհրդանշական փաստաթղթերի ներկայացման նշանակալից  առիթ։ Նա  իր խոսքում ընդգծեց, որ 20 տարիների ընթացքում միավորվել են մարտիկներ, մտավորականներ և այլ անձինք, ովքեր պայքարել են Արևմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի իրացման համար՝ ասելով, որ այդ ոչ միայն ներկայացվում է պաշտոնական հայտարարության բովանդակությունը, այլև դրա պատմական հիմքերը։

Պարոն նախագահը  ընդգծեց նաև, որ վերջին տարիներին տեղի ունեցած  իրադարձությունները  նոր մարտահրավերներ են  ստեղծել Արևմտյան Հայաստանի հայերի համար, սակայն հայ ժողովուրդը վճռական է՝ շարունակելու իր պայքարը հանուն արդարության։

Արևմտյան Հայաստանի  նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանն  իր ելույթի խոսքում կարևորեց նման նախաձեռնությունների կազմակերպումն՝ ի նպաստ հայ ժողովուրդի՝ որպես Արևմտյան Հայաստանի  բնիկ ժողովուրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման գործում։