Արևմտյան Հայաստանի կառավարության 13-ամյակին նվիրված Zoom  հանդիպում

  • by Western Armenia, 03 Փետրվարի, 2024 in Կառավարություն
78 դիտում

 

Փետրվարի 2-ին Արևմտյան Հայաստանի կառավարությունն անցկացրեց ԱՀՀ Կառավարության ստեղծման 13-րդ ամյակին նվիրված zoom֊հանդիպում։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Արմենակ Աբրահամյանը zoom֊հանդիպման ընթացքում ներկայացրել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության ստեղծման ընթացքը և փուլերը։  1-ին փուլում ընդունվել է Հռչակագիր՝  «Արևմտյան Հայաստանի Կառավարություն ստեղծելու գործընթացի մասին» (4 փետրվար,2011 թ.)։ 2011 թ. ապրիլի 7-ին, Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահի հրամանագրով, Տիգրան Փաշաբեզյանը նշանակվում է վարչապետ,ու ձեռնարկվում է կառավարության ձևավորման գործընթացը: Արևմտյան Հայաստանի կառավարությունը սկզբում կոչվել է՝

 Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն, իսկ 2014 թ. օգոստոսի 10-ից սկսած  վերանվանվել է՝ որպես Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարություն: Վերոնշյալ Հռչակագիրը հիմված է երկու այլ կարևոր փաստաթղթերի վրա՝ «Արևմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագրի (17 դեկտեմբեր 2004 թ.) և  «Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին» Հռչակագրի (20 հունվար 2007 թ.): Արևմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության ձեւավորման 2-րդ փուլը սկսվում է 2014 թ. հունվարի 18-20, երբ 2013-ի դեկտեմբերի 1-ին ավարտվում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ընտրությունները՝ ըստ  «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձևավորման մասին» Հռչակագրի (25 մայիս 2013 թ.): 

Պատգամավորների լիազորությունները հաստատվում են 2014թ.-ի հունվարի 18-ին՝ առաջին նստաշրջանի ժամանակ, և, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ է ընտրվում Արմեն Տեր-Սարգսյանը:   2014թ.֊ի հունվարի 20-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվում Արմենակ Աբրահամեանը:   Նույն օրը՝ 2014թ.ի հունվարի 20-ին, ԱՀՀ Նախագահ Արմենակ Աբրահամյանի Արեւմտյան Հայաստանի Կառավարության վարչապետի թեկնածու է առաջադրում  Տիգրան Փաշաբեզյանի թեկնածությունը, որը  քննարկում և  հաստատում է Խորհրդարանը։Այնուհետև վարչապետի նշանակումը հրամանագրով հաստատում է ԱՀՀ Նախագահը:   Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության ստեղծումն ինքնանպատակ գործողություն չէ, այն թելադրված է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները լավագուն ձեւով պաշտպանելու և իրականացնելու հայեցակարգով ու ռազմավարությամբ: